ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Toyota Corolla սեդանի Apex Edition տարբերակը:
24 Հուլիս 2020
Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է Corolla սեդանի սպորտային նոր մոդիֆիկացիա Apex Edition անվանմամբ: Վեց հազար ավտոմքենաներից բաղկացած հատուկ սերիան կիրացվի հյուսիսամերիկյան շուկայում և նախատաեսված է այն վարորդների համար, որոնք փնտրում են լավ ընթացային որակներով մատչելի սպորտային մեքենա:
Toyota Corolla Apex Edition-ի հիմնական տարբերությունը SE և XSE հիմնարար մոդիֆիկացիաներից սև աերոդինամիկ լրամշակումն է, որը ներառում է նաև սփլիթերի, թափարգելների, կողային վերդիրների և դիֆուզորի վրա առկա բրոնզագույն ներդիրները: Որպես օպցիա կարելի է պատվիրել բեռնախցիկին ամրացվող սփոյլեր: Սպորտային խառնվացքը ապահովելու են կախոցի հատուկ կարգավորումները, որոնք փորձարկվել են ճապոնական TMC Higashi-Fuji մրցուղում, ինպես նաև ամերիկյան Toyota Arizona Proving Ground և MotorSport Ranch մրցուղիներում:
Բոլոր Apex մոդելները սարքավորվում են նոր մեղմիչներով՝ աշխատանքի զսպանակային սահմանափակիչով, ավելի ուժեղ զսպանակներով, լայնակի կայունացուցիչներով և հարվածակլանիչներով: Այս ձևափոխումների հետևանքով նվազել է մոդելի ճանապարհային լուսածերպն ու աճել է անկյունային կոշտությունը՝ 47 տոկոս առջևից և 33 տոկոս հետևից: Բացի այդ մեքենայի վրա տեղադրված են 18-դյույմանոց թեթևաձույլ ալյումինե սկավառակներ, որոնք մոտ մեկ կիլոգրամով ավելի թեթև են սերիականներից: Թարմացվել է նաև ղեկի ուժեղացուցիչի և կայունացման էլեկտրոնային համակարգի ծրագրային փաթեթը: Արտանետման համակարգի խողովակաշարի վերդիրը պատրաստված է չժանգոտող պողպատից:
Corolla Apex Edition հատուկ մոդիֆիկացիան առաջարկվում է միայն երկլիտրանոց Dynamic Force շարժիչով, որը զարգացնում է 171 ձ.ուժ հզորություն և 205 Նմ ոլորող մոմենտ: Սերիայի մեծ մասը կսարքավորվի Direct Shift CVT վարիատորով, բացառությամբ թվով 120 մեքենայի, որոնց բաժին կհասնի վեցաստիճան iMT մեխանիկական փոխանցումատուփը՝ պտույտների համապատասխանեցման ֆունկցիայով: Բոլոր Corolla Apex Edition մոդելները կստանան 8-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգ, Android Auto և Apple CarPlay համակարգեր, ինչպես նաև Toyota Safety Sense 2.0 համալիրը, որը ներառում է բախումների կանխման ֆունկցիա, դինամիկ քրուիզ-կոնտրոլ և հեռահար լուսավորության ավտոմատ կարգավորում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: