Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր՝ ավելի արագ Cupra Ateca (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22 Հունիս 2020

Seat Ateca քրոսովերից հետո թարմացվել է նաև դրա «լիցքավորված» տարբերակը, որը վաճառվում է Cupra ապրանքանշանի ներքո: Մոդելը ոչ միայն ստացել է նոր արտաքին տեսք, այլև  դարձել է ավելի արագ: Նորացված Cupra Ateca-ն եվրոպական դիլերներին կհասնի մինչև ընթացիկ ամառվա վերջ: 


Seat Ateca-ն ստացել է նոր թափարգելներ, ռադիատորի՝ նորովի ձևավորված ճաղավանդակ, արդեն իսկ բազային համալրմամբ առաջարակվող առջևի և հետևի լուսադիոդային լուսարձակներ: Սրահում ուշադրություն է գրավում 9,2-դույմանոց էկրանով նոր մուլտիմեդիա համակարգը, որն այժմ ունակ է աշխատել  Apple CarPlay և Android Auto ծրագրերով:



Ղեկի ձախ կողմում տեղադրվել է կոճակ, որի օգնությամբ կարելի է ընտրել առաջարկվող ընթացային ռեժիմներից որևէ մեկը՝  Normal, Sport, Individual, Offroad, Snow և էքստրեմալ Cupra: Շարժիչի գործարկման կոճակը նույնպես տեղափոխվել է ղեկի վրա, իսկ դրա տեղը կենտրոնական բարձակի վրա զբաեցրել է կայունացման համակարգի անջատման կոճակը:



Ինչպես և նախկինում, «լիցքավորված» քրոսովերը սարքավորվում է երկլիտրանոց քառագլան տուրբոշարժիչով, որը զարգացնում է 300 ձ.ուժ և 400 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչը համակցվում է  յոթաստիճան «ռոբոտացված» DSG փոխանցումատուփի և լիաքարշ 4Drive համակարգի հետ: Կարգավորումների օպտիմալացման շնորհիվ, մեքենան դարձել է ավելի դինամիկ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը այն զարգացնում է 4,9 վայրկյանում, նախկին 5,3 վայրկյանի փոխարեն: Առավելագույն արագությունը սահմանափակված է 247 կմ/ժ ցուցանիշով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio