Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Mercedes-AMG E 63 մոդելի նոր տարբերակը:
19 Հունիս 2020

Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է «լիցքավորված» E 63 մոդելի նոր տարբերակը՝ սեդան և ունիվերսալ թափքերով: Սա վերջին մոդելն է, որը նախագծվել է Թոբիաս Մյորսի ղեկավարությամբ: Mercedes-AMG E 63-ը միավորել է նոր E-դասի բոլոր առանձնահատկությունները և AMG ստորաբաժանման մշակած բացառիկ լուծումները:



Էքստերիերի փոփոխությունները արտացոլված են ռադիատորի մոդերնիզացված ճաղավանդակում, ավելի մեծ տարբերանշանում և հետևի լապտերները միացնող քրոմապատ ժապավենում, որը կարող է պատրաստվել կարբոնից: Բացի այդ կարելի է նկատել 27 միլիմետրով լայնյացած անվակամարները: Նորույթի համար հասանելի է նաև AMG Night օպցիոնալ փաթեթը, որի շնորհիվ թափքի քրոմապատ լուծումները կարելի է փոխարինել սև սնդուսափայլ տարրերով: Ի լրումն սրա, նորացված մոդելի համար նախագծել են նոր անվասկավառակներ, ընդ որում E 63-ի համար նախատեսված են 19-դյույմանոց, իսկ E 63 S համալրման համար՝ 20-դյույմանոց անվահեծեր:  



Սրահը մոդերնիզացվել է նոր E-Class ընտանիքի համար կիրառված լուծումներով: Այսուհետ հասանելի է 10,25 կամ 12,3 դյույմ անկյունագծով էկրանը՝ կախված համալրումից, սակայն դրանց գրաֆիկան լիովին տարբերվում է սերիականից և ունի ձևավորման երեք տարբերակ: Mercedes-AMG E 63-ը ստացել է նոր ղեկ, որի մեջ ներկառուցված հատուկ ցուցիչները գրանցում են այն պահերը, երբ վարորդի ձեռքերը գտնվում են ղեկի վրա: Ինժեներները կատարելագործել են նաև ադապտիվ պնևմակախոցի աշխատանքը, մասնավորապես օպտիմալացնելով զսպանակներն ու մեղմիչները: 



Շարժիչների գամման փոփոխությունների չի ենթարկվել: E 63 մոդիֆիկացիայի 4-լիտրանոց V8 շարժիչը զարգացնում է 571 ձ.ուժ հզորություն և 750 Նմ ոլորող մոմենտ, իսկ E 63 S մոդիֆիկացիայի համար այն կատարելագործվել է մինչև 612 ձ.ուժ և 850 Նմ: Երկու տարբերակներում էլ շարժիչը համակցվում է 9-աստիճան AMG Speedshift MCT ավտոմատ փոխանցումատուփի հետ, իսկ լիաքարշ համակարգը առանձնանում է էլեկտրոնային կառավարմամբ դիֆերենցիալով:



Այս ամենը հաշվի առնելով՝ նոր մոդելի սեդանը տեղից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,5 վայրկյանում (S-տարբերակը արագ է 0,1 վայրկյանով), իսկ ունիվեսրալը՝ 3,6 վայրկյանում: E 63-ի առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով, իսկ E 63 S-ի դեպքում՝ 300 կմ/ժ ցուցանիշով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio