Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Lexus IS մոդելի նորացված տարբերակը:
18 Հունիս 2020

Lexus ընկերությունը ներկայացրել է IS սեդանի չորրորդ սերունդը, որը ներկայիս պահին հասանելի է IS 350 F Sport մոդիֆիկացիայով: Այս թարմացումն ավելի շատ հիշեցնում է խորը ռեսթայլինգ, քանի որ մոդելը պահպանել է թե՛ հենահարթակը, թե՛ շարժիչների շարքը: 



Ինժեներները մոդերնիզացրել են սեդանի կառուցվածքը, դարձնելով այն ավելի կոշտ ու թեթև, թափքի պանելները փոխարինվել են նորերով, իսկ առջևի կախոցի պողպատյա լծակների փոխարեն տեղադրվել են ալյումինե լծակներ: Զսպանակները դարձել են 20 տոկոսով ավելի թեթև, իսկ լայնակի կայունության ստաբիլիզատորը թեթևացել է 17 տոկոսով: Մի փոքր աճել են Lexus IS-ի երկարությունը ու բարձրությունը, այն նաև լայնացել է 30 միլիմետրով: Բազային համալրման համար այժմ առաջարկվում են 18-դյույմանոց անվահեծեր, իսկ որպես օպցիա կարելի է պատվիրել 19-դյույմանոց BBS սկավառակներ:



Սրահում կատարված փոփոխություններից հիշատակման է արժանի մուլտիմեդիա համակարգի էկրանը, որը կախված համալրումից կարող է ունենալ 8 կամ 10,3 դյույմ անկյունագիծ: Համակարգը կառավարվում է կենտրոնական բարձակի վրա առկա թաչփադից: Սարքավորումների ցանկում նշվում են նաև ադապտիվ քրուիզ-կոնտրոլը, շարժման շարքի պահպանման համակարգը և վթարայաին արգելակման ֆունկցիան:  



Շարժիչների շարքում փոփոխություններ չեն կատարվել: Հետևի քարշակմամբ բազային Lexus IS 300-ը կառաջարկվի 244 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց տուրբոշաժիչով, որը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Լիաքարշ IS 300 AWD մոդիֆիկացիայի համար հասանելի է 3,5-լիտրանոց 264 ձ.ուժ հզորությամբ մթնոլորտային V6 շարժիչը, որը համակցվում է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:



IS 350 մոդիֆիկացիան կարելի է պատվիրել թե՛ հետևի քարշակմաբ, թե՛ լիաքարշ տարբերակով: Այն սարքավորվում է նույն 3,5-լիտրանոց շարժիչով, որի հզորությունը հասցվել է 315 ձիաուժի: Նույն սկզբունքով հնարավոր կլինի ընտրել 6- կամ 8-աստիճան փոխանցումատուփերից որևէ մեկը: Ավելի ուշ ակնկալվում է հիբրիդային մոդիֆիկացիայի և ամենահզոր՝ IS 500 համալրման արտադրությունը: Դինամիկայի տեսանկյունից, հետևի քարշակմամբ  Lexus IS-ը զրոյից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5,6 վայրկյանում, իսկ լիաքարշ տարբերակը 0,1 վայրկյանով ավելի դանդաղ է:  



Առաջինը ներկայացված IS 350 F Sport մոդիֆիկացիան ստանդարտ տարբերակից առանձանում է սփոյլերով և թափարգելների կառուցվածքով: Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել Dynamic Handling Package սպորտային փաթեթը, որը ներառում է ադապտիվ կախոց և Sport S+ ընթացային ռեժիմ: Ենթադրվում է, որ մոդելը հիմնականում կիրացվի ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Ավստրալիայում: Գների և ժամկետների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio