Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ABT Sportsline-ը հզորացրել է նոր Audi S8 սեդանը:
16 Հունիս 2020

Հանրահայտ ABT Sportsline աթելիեն հզորացրել է չորրորդ սերնդի Audi S8 սուպերսեդանը: Գերմանացի մասնագետների միջամտությունից հետո մեքենայի հզորությունը հասցվել է 700 ձիաուժի, իսկ 2,2 տոննա զանգվածով հինգմետրանոց հսկան իր արագացման ցուցանիշով գերազանցում է նույնիսկ նոր Porsche 911 Carrera 4S մոդելին: 



Սերիական Audi S8 (D5 թափք) մոդելը սարքավորվում է չորսլիտրանոց բիտուրբոշարժիչով, որը զարգացնում է 571 ձ.ուժ հզորություն և 800 Նմ ոլորող մոմենտ: Շարժիչի կառավարման նոր էլեկտրոնային բլոկի շնորհիվ ABT Sportsline-ին հաջողվել է հասցնել այդ ցուցանիշը մինչև 700 ձ.ուժ և 880 Նմ: Այս չիփ-թյունինգից հետո տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը մոդելից պահանջում է 0,4 վայրկյան ավելի քիչ, քան նախկինում, և այժմ կազմում է 3,4 վայրկյան: Դա ավելի արագ է, քան  BMW M760Li G12-ը և W222 թափքով նորացված Mercedes-AMG S 63-ը:



Բացի շարժիչի ուժեղացումից, ABT Sportsline-ը առաջարկում է փոխարինել սերիական անվասկավառակները հատուկ նախագծված 20- կամ 21-դյույմանոց ABT GR կամ ABT FR անվասկավառակներով:  Ներկայացված լուսանկարներում  Audi S8-ը պատկերված է 21-դյույմանոց 5-շյուղանի ալմաստե փոշեծածկույթով երկգույն ABT FR անիվներով: Առանձին առաջարկվում է նաև հետևի սփոյլերը: Թյունինգային աշխատանքների արժեքը 10990 եվրո է, իսկ առավելագույն արագության սահմանափակումը վերացնելու համար գնորդը ստիպված կլինի վճարել ևս 690 եվրո: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio