Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Carlex Design-ը ցուցադրել է թյունինգային Ford Ranger-ը:
15 Հունիս 2020

Լեհական Carlex Design թյունինգային աթելիեն ներկայացրել է Ford Ranger պիքապի բացառիկ մոդիֆիկացիա: Փոփոխության են ենթարկվել ինչպես մոդելի արտաքինը, այդպես էլ սրահը:  Նախագծի հիմքում ընկած է չորրորդ սերնդի մոդելը, որը ներկվել  է հատուկ սև գույնով, ավելացնելով աթելիեյի տարբերանշանները: 



Ավտոմեքենան ստացել է ռադիատորի նոր ճաղավանդակ, նոր թափարգել և կարտերի պաշտպանիչ: Պիքապը սարքավորվել է նաև անվակամարների ընդլայնիչներով և արտաճանապարհային անիվներով: Ամբողջովին կարգավորվող կախոցը ապահովում է անցունակության որակները: Բացի այդ տեղադրվել են ֆարկոպ և կլոր կտրվածքով խողովակներից պատրաստված ոտնահենակներ: 



Փոփոխության է ենթարկվել նաև ամենագնացի սրահը: Երկարացված ստորին հատվածով նստատեղերը ստացել են ամբողջովին նոր լրամշակում՝ տեքստուրային գործվածքով և արծաթագույն դարձակարերով: Մոդիֆիկացիայի արժեքը չի բացահայտվում, իսկ Carlex Design-ում շեշտում են, որ ոճային Ranger-ով տեղաշարժվելը հարմարավետ կլինի թե վարորդի, թե ուղևորների համար: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio