Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW X2-ը դարձել է լիցքավորվող հիբրիդ:
12 Հունիս 2020

BMW X2 կոմպակտ քրոսովերի մոդելային շարքը հարստացել է էլեկտրական ցանցից լիցքավորվող մոդիֆիկացիայով: Ըստ արտադրողի  հիբրիդային X2 xDrive25e մոդելը ծախսում է 1,7 լիտր վառելիք յուրաքանչյուր 100 կմ վազքի համար: Դրա վաճառքները կսկսվեն Եվրոպայում արդեն ընթացիկ ամռանը: Մեքենայի բազային համալրման արժեքը կկազմի 47 250 եվրո: 



Հիբրիդային BMW X2 xDrive25e մոդելի ուժային ագրեգատը արդեն իսկ օգտագործվում է  X1 xDrive25e մոդիֆիկացիայի համար: Այն բաղկացած է առջևի անիվներին միցված 125 ձ.ուժ հզորությամբ եռագլան 1,5-լիտրանոց տուրբոշարժիչից և հետևի սռնին աշխատացնող էլեկտրական շարժիչից, որը ապահովում է ևս 95 ձ.ուժ  (70 կՎտ) հզորություն և 220 Նմ ոլորող մոմենտ: Միայն էլեկտրական քարշակմամբ մեքենան կարող է հաղթահարել մինչև 53 կմ WLTP ցիկլում, իսկ 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 6,8 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը 195 կմ/ժ է, իսկ միայն էլեկտրական ռեժիմում կարելի է զարգացնել մինչև 135 կմ/ժ արագություն: 



Սովորական X2-ից հիբրիդային քրոսովերը առանձնանում է առաջնամասի ձևավորմամբ, և հակամառախուղային լուսարձակների բացակայությամբ: Առջևի լուսադիոդային օպտիկան, ինչպես նաև 17-դյույմանոց անվասկավառակները, երկգոտի կլիմատ-կոնտրոլը և սարքավորումների վահանակի յուրահատուկ ձևավորումը հանդիսանում են ստանդարտ լուծում: Օպցիոնալ կարելի է պատվիրել բոլոր այն սարքավորումներն ու ծրագրերը, որոնք հասանելի են ոչ հիբրիդային մոդիֆիկացիաների համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio