Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռեսթայլինգային Kia Picanto-ն հասանելի կլինի Եվրոպայում: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11 Հունիս 2020

Կորեական Kia ընկերությունը տեղական շուկայում նորամուտից մոտ մեկ ամիս անց ներկայացրեց արդեն Եվրոպայի համար նախատեսված կոմպակտ Picanto հեչբեքի նորացված տարբերակը: Այն որոշակիորեն տարբերվում է կորեական մոդելից, ստացել է նոր ռոբոտացված փոխանցումատուփ և շարժիչների վերանայված շարք:  Եվրոպական դիլերների մոտ նոր Picanto-ն կհայտնվի 2020 թվականի երրորդ եռամսյակում:


Մինչ այս շուկայում առկա մոդելից նոր Picanto-ն տարբերվում է առջևի թափարգելի տեսքով, ռադիատորի ճաղավանդակով և առջևի լուսարձակներով, այդ թվում առկա են չորս ներկառուցված տարրերով՝ ցերեկային ընթացքի լուսադիոդային կրակները: Բացի այդ կոմպակտ հեչբեքի համար հասանելի են դարձել նոր դիզայնով 16-դյույմանոց անվասկավառակները:   



Սրահը ամբողջությամբ նույնն է, ինչ կորեական տարբերակում: Կենտրոնական բարձակի վրա առկա է մուլտիմեդիա համակարգի 8-դյույմանոց էկրանը, իսկ անալոգային սարքավորումների վահանակի վրա նկատելի է նաև բորտհամակարգչի 4,2-դյույմանոց դիսփլեյը: 



Եվրոպական շուկայի համար նախատեսված Picanto-ն կարող է համալրվել նշված եռագլան շարժիչներից որևէ մեկով՝  կոմբինացված ներարկման մեխանիզմով 67 ձ.ուժ հզորությամբ մեկ լիտրանոց ագրեգատ, կամ էլ՝ 100 ձ.ուժ հզորությամբ տուրբոշարժիչ: Բոլոր շարժիչների համար հասանելի կլինի թե հինգաստիճան մեխանիկական, թե ռոբոտացված փոխանցումատուփը: Ի դեպ, վերջինս արդեն իսկ օգտագործվում է Hyundai i10 մոդելի համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio