Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Subaru-ն ներկայացրել է Crosstrek քրոսովերի նոր տարբերակը:
10 Հունիս 2020

Subaru Crosstrek քրոսովերը ենթարկվել է պլանային թարմացման և ստացել է նոր ուժային ագրեգատ, որը հասանելի կլինի Limited և առաջին անգամ ներկայացված Sport մոդիֆիկացիաների համար: Ռեսթայլինգային Crosstrek-ի վաճառքները Հյուսիսային Ամերիկայում  կսկվեն արդեն ընթացիկ տարվա ամռանը: 



ԱՄՆ-ում Subaru Crosstrek-ը որպես ստանդարտ առաջարկվում է լիաքարշ տարբերակով, քարշուժի վեկտորի վերահսկման ակտիվ համակարգով և հասանելի երեք ուժային ագրեգատներից մեկով: Բազային է համարվում 154 ձ.ուժ հզորությամբ երկլիտրանոց մթնոլորտային բենզինային շարժիչը, որին հաջորդում է 150 ձ.ուժ հզորությամբ հիբրիդային ագրեգատը:  Առաջին անգամ մոդելի համար հասանելի կլինի նաև մինչ այդ Subaru Forester մոդելի համար առաջարկվող 2,5-լիտրանոց օպոզիտային շարժիչը, որը զարգացնում է 185 ձ.ուժ հզորություն և 239 նմ ոլորող մոմենտ: Դրանով կսարքավորվեն ամենաբարձր համալրմամբ Limited և Sport մոդիֆիկացիաները: Քրոսովերի բազային տարբերակն ու Crosstrek Premium մոդիֆիկացիան կստանան վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփ կամ վարիատոր: Limited և Sport համալրումներին բաժին կընկնի անաստիճան Lineartronic փոխանցումատուփը, որը ձեռքի ռեժիմում իմիտացնում է ութ ֆիքսված փոխանցումներ: 



Արտաքինից ռեսթայլինգային Crosstrek-ը առանձնանում է նոր թափարգելներով, հակամառախուղային լուսարձակների և ռադիատորի ճաղավանդակի նոր շրջանակով:  Sport մոդիֆիկացիան կարող է սարքավորվել 17-դյույմանոց մոխրագույն սկավառակներով, թափքի հատուկ ձևավորմամբ, նստատեղերի StarTex սինթետիկ գործվածքով և դեղին դարձակարերով լրամշակված նստատեղերով,  ինչպես նաև կաշի և կարբոն հիշեցնող ներդիրներով: Բացի այդ Subaru Crosstrek-ի  «սպորտային» տարբերակները սարքավորվում են գունավոր դիսփլեյով բորտհամակարգչով, ինչպես նաև ընթացային ռեժիմների X-Mode փոխարկչով, որն առաջարկում է «Ձյուն/Խճաքար» և «Խորը ձյուն/Ցեխ» ռեժիմները:



Բոլոր Crosstrek-երի ստանդրատ համալրումը ներառում է անվտանգության վեց բարձիկ, կլիմատ-կոնտրոլ և  Subaru Starlink մուլտիմեդիա համակարգ՝ 6,5 կամ 8-դյույմանոց էկրանով, որը հասանելի է դարձնում Apple CarPlay և Android Auto ինտերֆեյսերը: Վարիատորային փոխանցումատուփով քրոսովերները սարքավորվում են նաև անվտանգության EyeSight համալիրով: Այն ներառում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլ՝ շարժման շարքի պահպանման ֆունկցիայով, վթարային արգելակման համակարգ, վերադասավորմանն օժանդակող ֆունկցիա և այլն:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio