ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Hyundai Santa Fe քրոսովերի նոր տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Հունիս 2020
Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է նորացված Santa Fe քրոսովերը: Այն ոչ միայն ենթարկվել է ծավալուն ռեսթայլինգի, այլև ստացել է նոր հենահարթակ և հիբրիդային երկու մոդիֆիկացիա: Վաճառքները կմեկնարկեն արդեն ամռանը Կորեայում, մի փոքր անց մեքենան հասանելի կլինի նաև այլ շուկաներում:
Մոդելի արտաքինը ամբողջովին վերաիմաստավորվել է: Santa Fe-ի առաջնամասը հիշեցնում է բոլորովին վերջերս թողարկված Sonata-ի լուծումները: Քրոսովերը համալրվել է առջևի երկմակարդակ օպտիկայով՝ ցերեկային ընթացքի Т-աձև կրակներով, ինչպես նաև ռադիատորի նոր ճաղավանդակ, որը այսուհետ տեսողաբար միացվում է լուսարձակներին և հասանելի է երկու տարբեր դիզայնով՝ ըստ ընտրության: Փոփոխությունները նկատելի են նաև ավտոմեքենայի հետնամասում, որտեղ լապտերները միացվում են կարմիր լուսային ժապավենով: Բացի նշվածից, նոր Santa Fe-ի համար առաջին անգամ հասանելի կլինեն 20-դյույմանոց անվասկավառակներ:
Ինչ վերաբերվում է սրահին, ապա այստեղ, ըստ Hyundai-ի կիրառում են բացառապես բարձրորակ լրամշակման նյութեր: Վարորդին հասանելի է սարքավորումների՝ 12,3-դյույմանոց թվային վահանակը, իսկ կենտրոնական բարձակի մեջ ներկաոռւցված է մուլտիմեդիա համակարգի 10,25-դյույմանոց էկրանը: Վերանայվել է կոճակների դասավորվածությունը, փոխանցումատուփի լծակն իր տեղը զիջել է հատուկ վահանակի, առկա է նաև Terrain Mode համակարգի փոխարկիչը, որը թույլ է տալիս ընտրել շարժման մի քանի ռեժիմներից մեկը:
Շարժիչների շարքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ այն կարող է ներառել Kia Sorento ամենագնացի համար առաջարկվող 2,2 լիտր ծավալով դիզելային ագրեգատը: Բացի այդ հստակ հայտնի է, որ Santa Fe-ն կունենա հրբրիդային երկու մոդիֆիկացիա՝ ստանդարտ և լիցքավորվող տարբերակներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: