Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թյունինգային Range Rover Velar՝ Manhart-ից:
03 Հունիս 2020

Գերմանական Manhart աթելիեն ներկայացրել է Range Rover Velar քրոսովերի հզորացված  մոդիֆիկացիան: Արտադրողականությունը մեծացվել է շարժիչի չիփ-թյունինգի և արտանետման համակարգի կատարելագործման շնորհիվ: Նոր SV600-ը առաջարկում է նաև ֆիրմային ռետրո-վերդիրներ և 23-դյույմանոց տասը շյուղանի սկավառակներ: 



Նախագծի հիմքում ընկած է Range Rover Velar SVAutobiography Dynamic ամենաբարձր համալրումը, որը սարքավորվում է հինգ լիտր ծավալով V8 բենզինային շարժիչով: Գործարանային տարբերակը զարգացնում է 550 ձ.ուժ հզորություն և 680 Նմ ոլորող մոմենտ, սակայան կառավարման էլեկտրոնային բլոկի վերածրագրավորման շնորհիվ դրա արտադրողականությունը հասցվել է 600 ձ.ուժ-ի և 680 Նմ ոլորղ մոմենտի:   



Մոդերնիզացված քրոսովերի ընթացային բնութագրերը չեն բարձրաձայնվում, սակայն կարելի է ենթադրել, որ Velar SV600-ը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է  4,5 վայրկյանից ավելի արագ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 274 կմ/ժ: Ներկայացված Manhart Velar SV600-ը սարքավորված է «սթոքային» արգելակներով, և պահպանել է օրիգինալ սրահն ու ստանդարտ շասսին: Միևնույն ժամանակ Manhart-ի մասնագետները պատրաստ են պատվիարտուի ցանկությամբ կատարելագործել նաև ընթացային մասն ու նորովի լրամշակել ինտերիերը:  



Արտաքինից թյունինգապատ Velar-ը կարելի է ճանաչել 23-դյույմանոց սև սնդուսափայլ Manhart սկավառակներով և 285/35 R23 չափսի ցածրապրոֆիլ Continental անվադողերով: Յուրօրինակ է նաև արտանետման համակարգի ձայնը, որի որակի վրա ազդում են էլեկտրակառավարվող փականները  և կատալիտիկ չեզոքացուցիչի կառուցվածքը:



SV600 թյունինգ-փաթեթի արժեքը նույնպես չի բարձրաձայնվում, սակայն, հաշվի առնելով  կատարված փոփոխությունների համեստ ծավալը, այն համեմատելի կլինի հենց SVAutobiography Dynamic համալրման արժեքի հետ, որը Մեծ Բրիտանիայում առաջարկվում է՝ սկսած 86 725 ֆունթ սթերլինգից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio