Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-Benz X-Class` հեծանիվների սիրահարների համար:
20 Մայիս 2020

Լեհական Carlex Design թյունինգային աթելիեն առաջարկել է Mercedes-Benz X-Class պիքապի վերաձևափոխման նախագիծ՝ հեծանվորդների նախասիրությունների համաձայն: Exy Viale Bike Tour Set հավաքածուն ներառում է թե ավտոմեքենան, թե նույն ոճով իրականացված հատուկ թրեյլեր:



Exy Viale Bike Tour Set նախագծի համար դիզայներները ստեղծել են հեծանիվների հատուկ էլեկտրական ամրան, որը թույլ է տալիս տեղափոխել մարզագույքը առանց թափքի տարողունակությունը «զոհաբերելու»: Իսկ 22-դյույմանոց անվասկավառակների հատուկ վերդիրները ստեղծում են բարձրապրոֆիլ անվադողերի պատկեր:  



Carlex Design-ի թյունիգավորած Mercedes-Benz X-Class-ը ըստ ավանդույթի տարբերվում է ընդլայնված անվակամարներով, ագրեսիվ թափարգելներով, կարբոնային ներդիրներով և անսովոր գունային համադրություններով: «Հեծանվային» X-Class-ի հետ կարելի է պատվիրել օրիգինալ թրեյլեր՝ չորս մահճակալով, լոգարանով, զուգարանով և խոհանոցով: Ավտոտան ինտերիերի լուսանկարները չեն հրապարակվում, իսկ ներկայացված պատկերից կարելի է ենթադրել, որ դրա երկարությունը մոտ վեց մետր է: Իսկ ավտոմեքենայի հիմքում ընկած է թոպային Mercedes-Benz X 350 d մոդիֆիկացիան՝ 258 ձ.ուժ հզորությամբ երեք լիտրանոց  տուրբոդիզելային շարժիչով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio