ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Ford Ranger-ի «մռայլ» տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18 Մայիս 2020
Ամերիկյան Ford ընկերությունը հատուկ եվրոպական շուկայի համար կթողարկի Ranger պիքապի Thunder անվանմամբ մոդիֆիկացիայի 4500 օրինակ: Այս սերիայի ավտոմեքենաները առանձնանում են «մռայլ» էքստերիերով, կոնտրաստային շեշտադրումներով, երկշարք խցիկով և ստանդարտ սարքավորումների ընդլայնված ցանկով: Ամենայն հավանականությամբ վաճառքները կմեկնարկեն ամռան վերջից:
Ford Ranger Thunder-ը հիմնված է Ranger Wildtrak մոդիֆիկացիայի վրա: Մեքենաները ստացել են հաստուկ Sea Grey գույնի թափք՝ ռադիատորի և անվտանգության աղեղի կարմիր շեշտադրումներով: Thunder տարբերանշաններն ու Ranger լոգոտիպը իրականացված են սև փայլատ եղանակով: Նստատեղերը լրամշակված են սև կաշվով, առանձնանում են կարմիր դարձակարերով և գործված Thunder տարբերանշաններով: Առաջարկվում են նաև շեմքերի լուսավորվող վերդիրներ և հատակի սև գորգեր:
Ranger Thunder-ը սարքավորվում է 18-դյույմանոց անվասկավառակներով, լուսադիոդային լուսարձակներով և թափքի՝ Ebony Black գույնի դեկորատիվ տարրերով, որոնք փոխարինում են ավանդական Limited տարբերակի քրոմապատ լուծումները: Լրավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև բեռնավորման հենահարթակի շարժական ծածկ և տեղադրել հատուկ բաժանարար:
Սահմանափակ քանակով թողարկված պիքապի կապոտի տակ տեղադրված է երկլիտրանոց EcoBlue բիտուրբոդիզելային շարժիչը, որը զարգացնում է 213 ձ.ուժ հզորություն և 500 Նմ ոլորող մոմենտ: Ագրեգատը համակցվում է տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Ավտոմեքենան առաջարվում է լիաքարշ համակարգով, որը թույլ է տալիս կոշտ միակցել առջևի սռնին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: