Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volvo-ն կթողարկի XC100 անվանմամբ շքեղ կուպե:
13 Մայիս 2020

Volvo-ն վաղուց դիտարկում է մոդելային շարքը ընդլայնելու հնարավորությոն մասին, Ենթադրաբար, ներկայիս XC90-ին հաջորդող մոդելը վաճառքում կհայտնվի 2023 թվականին և, ինչը տրամաբանական է, կկրի XC100 անվանումը: Քանի որ ապագա մոդելի համար ըստ երևույթին կընտրեն քրոսս-կուպեի տարբերակը, այն կմրցակցի Mercedes-Benz GLE Coupe, BMW X6, ինչպես նար Audi Q8 մոդելների հետ:

Վolvo-xc-coupe-concept-ի հնարավոր տարբերակը

Volvo XC100-ը կկառուցվի երկրորդ սերնդի SPA Volvo հենահարթակի վրա, որը թույլ է տալիս թողարկել ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքեաներ: Ավելին, ի տարբերություն նոր XC90-ի, որը հասանելի է բենզինային շարժիչներով և հիբրիդային ուժային ագրեգատներով,  XC100-ը շուկա կհանվի բացառապես որպես էլեկտրական փոխադրամիջոց:  

volvo-xc-coupe-concept-ի հնարավոր տարբերակ

Ամենայն հավանականությամբ կուտակիչ մարտկոցը կտեղադրվի ավտոմեքենայի հատակի տակ՝ առջևի և հետևի սռնիների միջև, և կսնի երկու առանձին էլեկտրաշարժիչ: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ XC100-ը կլինի լիաքարշ: Ստանալով Polestar ավտոմեքենաներին բնորոշ գերլակոնիկ ոճային ձևավորում, ինչպես նաև համալրվելով կիսաինքնավար համակարգով և հատուկ չափաբերված կախոցով՝ ապագա XC100-ը շուկա կհանվի մոտավորպես 80 000 դոլարով, ինչը զգալիորեն գերազանցում է 2020 մոդելային տարվա XC90-ի արժեքը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio