Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն ներկայացրել է Supra-ի եզակի տարբերակ:
29 Ապրիլ 2020

Toyota ընկերությունը ցուցադրել է ճապոնական շուկայի համար նախատեսված Supra կուպեի նոր տարբերակը: Մոդելը ստացել է բացառիկ ձևավորում՝ եզակի Storm Grey գույնով, իսկ մեքենան ձեռք բերելու հնարավորություն կունենան հատուկ վիճակախաղում հաղթած հաճախորդները:



Նորացված Toyota GR Supra-ն առանձնանում է ուժեղացված թափք և վերակարգավորված կախոց: Սակայն գլխավոր տարբերությունը ավելի հզոր շարժիչն է: Երեք լիտրանոց շարային վեցգլանանի ագրեգատը զարգացնում է 387 ձ.ուժ հզորություն, ինչը 47 ձիաուժով ավելին է, քան նախորդ տարբերակինը: Առավելագույն ոլորող մոմենտը չի փոփոխվել՝ 500 Նմ: Շարժիչը համակցվում է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար սպորտկարին անհրաժեշտ է 4,1 վայրկյան (մինչ այդ թափառքը պահանջում էր 4,3 վայրկյան):  



Ճապոնական շուկայում Supra-ն կառաջարկվի նաև Horizon blue գույնով, իսկ հաճախորդները կստանան նաև սև փայլատ 19-դյույմանոց կոփած անվասկավառակներ, ինչպես նաև կաշվով և ալկանտարայով լրամշակված սրահ, որտեղ նկատելի կլինեն նստատեղերի, սարքավորումների վահանակի, դռների պաստառների և ղեկանիվի կապույտ դարձակարերը: Ընդհանուր առմամբ կթողարկվի 100 օրինակ նման ավտոմեքենա՝ 7 413 000 իեն արժեքով (մոտավոր 33 380 000 դրամ):



Ավելի բացառիկ Storm Grey (գորշ փայլատ մետալիկ) գույնի կուպեն կթողարկվի ընդամենը 27 օրինակով և հասանելի կլինի 7 665 000 իեն արժեքով (մոտավոր 34 515 000 դրամ): Մեքենան ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի թողնել օնլայն-հայտ, ինչից հետո բոլոր ցանկացողների միջև կանցկացվի վիճակահանոթյուն: Հաղթողները կստանան իրենց Supra-ները ընթացիկ տարվա հոկտեմբերին: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio