ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Audi A6 ունիվերսալը դարձել է լիցքավորվող հիբրիդ:
27 Ապրիլ 2020
Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է A6 ունիվերսալի հիբրիդային մոդիֆիկացիան՝ Avant 55 TFSI e quattro անվանմամբ: Այսպիսի ավտոմեքենան մեկ ամբողջական լիցքավորումով և միայն էլեկտրական քարշակումով կարող է հաղթահարել 51 կիլոմետր տարածություն: Մարտկոցը կարելի է լիցքավորել սովորական կենցաղային վարդակից:
Ունիվերսալի նոր տարբերակը սարքավորվում է հիբրիդային ուժային համակարգով, որը բաղկացած է 252 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչից և 143 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից: 55 TFSI e quattro–ի համար նախատեսված են 14,1 կՎտժ տարողությամբ մարտկոց, S-tronic անվանմամբ յոթաստիճան ֆիրմային ռոբոտացված փոխանցումատուփ և լիաքարշ համակարգ:
Ըստ գործարանային տվյալների, 0-ից 100 կմ/ժ թափառքը պահանջում է 5,7 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ ցուցանիշով: Ընդ որում, բացառապես էլեկտրական ռեժիմում շարժվելիս, մեքենան չի կարող գերազանցել 135 կմ/ժ արագությունը: Audi A6 Avant 55 TFSI e quattro-ի վառելիքի ծախսը խառը ցիկլում տատանվում է 1,9-2,1 լիտրի սահմաններում: Ստանդարտ A6 Avant-ից հիբրիդային մոդիֆիկացիան տարբերվում է էքստերիերի մգեցված տարրերով,19-դյույմանոց անվասկավառակներով և արգելակների կարմիր ենթակիրներով: a
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: