ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-AMG G 63` շքեղ զբոսանավերի ոճով:
26 Ապրիլ 2020
Լեհական Carlex թյունինգային աթելիեն ներկայացրել է G-Class ամենագնացի հատուկ տարբերակ՝ G-Yachting Limited Edition անվանմամբ: Մոդելի առանձնահատկություններից են երկգույն թափքը, 22-դյույմանոց քրոմապատ անվասկավառակները, ինչպես նաև զբոսանավերի խցիկների նմանությամբ ձևավորված սրահը՝ բնական փայտից պատրաստված հատակով և նստատեղերի թիկնակների հետնամասով:
G-Yachting Limited Edition մոդիֆիկացիայի Գելենդեվագնեը հեշտ է ճանաչել ֆակտուրային արծաթագույն երանգով, որը հիշեցնում է չներկված մետաղ: Թափքի վերին հատվածը ծածկված է սև փայլատ ներկով: Արտասովոր այլ տարրերից հիշատակման են արժանի եզակի անվասկավառակները, պահեստային անիվի հատուկ ձևավորված պատյանն ու մգեցված լապտերները:
Սրահը ձևափոխվել է ամբողջությամբ: Առջևի սերիական նստատեղերը փոխարինվել են Carlex Design-ի մշակած և բնական կաշվով պատած նստատեղերով, որոնց թիկնակների հետնամասը, ինչպես ավտոմեքենայի հատակը, ևս ձևավորված են բնական փայտով: Առաստաղը զարդարված է ալկանտարայով, որի նախշը հիշեցնում է տախտակներ: Երկրորդ շարքի հատվածում պատկերված է Yachting Edition տարբերանշանը, իսկ թափքի կանգնակները լրամշակված են թավշակաշվով:
Mercedes-Benz G-Yachting Limited Edition-ը տեխնիակպես նույնական է AMG G 63 մոդիֆիկացիային: Դրա կապոտի տակ տեղադրված է 4,0-լիտրանոց բենզինային V8 երկտուրբոշարժիչը, որը զարգացնում է 585 ձ.ուժ հզորութուն և 850 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է իննաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: