Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ն ներկայացրել է նոր կոմպակտ հիբրիդային քրոսովեր:
24 Ապրիլ 2020

Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է Yaris Cross անվանումը ստացած հիբրիդային քրոսովերը, որը կհամալրի ապրանքանշանի մոդելային շարքը արդեն հաջորդ տարվանից: Ընդ որում ավանդական Yaris-ից պահպանվել է գրեթե միայն անվանումը և հենահարթակը: Նոր քրոսովերը կարտադրվի Ֆրանսիայում և կիրացվի Եվրոպայում առնվազն 150 000 օրինակով:



Նոր քրոսովերի հիմքում ընկած է TNGA-B մոդուլային հենահարթակը, որը կիրառվում է ընթացիկ նույնանուն մոդելի համար: Yaris Cross-ի գաբարիտային երկարությունը 4180 միլիմետր է, լայնությունը՝ 1765 միլիմետր, իսկ բարձրությունը՝ 1560 միլիմետր: Այսպիսով, մոդելը 240 մմ երկար է, քան  Yaris հեչբեքը, բայց 180 մմ կարճ՝ քան Toyota C-HR-ը:



Yaris Cross-ը ոճային առումով նման է մակնիշի այլ ավտոմեքենաներին և առավելևս նույնանուն հեչբեքին: Ի տարբերություն վերջինիս, այլ դիրք ունի քրոսովերի սարքավորումների վահանակը, փոխվել է կենտրոնական բարձակի և դռների ձևավորումը, ինչպես նաև առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել ծալել հետևի բազմոցի թիկնակը  40:20:40 համամասնությամբ: 



Քրոսովերը սարքավորված է հիբրիդային ուժային ագրեգատով, որը բաղկացած է 1,5-լիտրանոց բենզինային շարժիչից, էլեկտրական շարժիչից և լիթիում-իոնային մարտկոցից: Շարժիչների ընդհանուր հզորությունը 116 ձ.ուժ է: Մոդելը սարքավորվում է Toyota AWD-i լիաքարշ համակարգով, որն առանձնանում է հետևի սռնիի վրա տեղադրված էլեկտրաշարժիչով: Այն օգնում է ավտոմեքենային մեկնարկի պահին և սայթաքուն մակերևույթի վրա տեղաշարժվելիս:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio