Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Arcfox α-T` նոր գերժամանակակից քրոսովեր Չինաստանից:
23 Ապրիլ 2020

Arcfox ապրանքանշանը, որը պատկանում է չինական BAIC կոնցերնին, ներկայացրել է α-T անվանումը ստացած միջին չափսի էլեկտրական քրոսովերը՝ հիմնված անցյալ տարի ցուցադրված Arcfox ECF կոնցեպտի վրա: Մեքենայի նախագծման աշխատանքներին մասնակցել է  հայտնի Magna International ընկերությունը, իսկ դրա դիզայնի հեղինակը Alfa Romeo-ի, Audi-ի և Volkswagen-ի նախկին աշխատակից Վալտեր դը Սիլվան է:



Arcfox α-T ամենագնացը առաջինն է, որ կառուցվել է IMC (Intelligent Module Criterion) մոդուլային հենահարթակի վրա,որի մեջ ինտեգրված է 5G և C-V2X ստանդարտներով աշխատող Huawei MH5000 կապի մոդուլը: Չիպը ապահովում է տվյալների փոխանցում բազային կայանից դեպի ընդունիչ սարքը վայրկյանում մինչև երկու գիգաբիտ, իսկ հակառակ ուղղությամբ՝ վայրկյանում 230 մեգաբիտ արագությամբ: Այն նաև անմիջապես ներգրավված է ավտոմեքենայի մի քանի ինտելեկտուալ համակարգերի աշխատանքում:  



Ամենագնացը ճանաչում է մարդկանց ժեստերը, ձայները, դեմքերը և սարքավորված է մատնահետքի սքաներով: Ինքնավար համակարգը (ըստ երևույթին՝ երրորդ մակարդակի) բաղկացած է 23 գերճշգրիտ ցուցիչներից և տեսախցիկներից, որոնք օգնում են կողմնորոշվել տարածության մեջ, ինքնուրույն կայանել և ճանաչել ճանապարհային նշանները: Կենտրոնական 4K-դիսփլեյի անկյունագիծը 20,3 դյույմ է: Պրեմիում կարգի աուդիոհամակարգը աշխատում է QuantumLogic տարածական հնչողության ալգորիթմերով, իսկ համայնապատկերային տանիքի մակերեսը 2,6 քառակուսի մետր է: 



Լիաքարշ α-T-ն սարքավորվում է երկու էլեկտրական շարժիչներով, որոնք միասին զարգացնում են 218 ձ.ուժ հզորություն և 360 Նմ ոլորող մոմենտ: Ըստ արտադրողի՝ ուժային ագրեգատը նախագծվել է Siemens, Valeo և BorgWarner ընկերությունների հետ համատեղ: 93,6 կՎտժ տարողությամբ մարտկոցը արտադրել է կորեական SK Innovation ընկերությունը: Այն թույլ է տալիս քրոսովերին մեկ ամբողջական լիցքավորումով հաղթահարել 653 կմ  NEDC ցիկլում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio