Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Triton էլեկտրական ամենագնացը:
20 Ապրիլ 2020

Ամերիկյան Triton Solar ստարտափը ներկայացրել է իր նախագծած առաջին մոդելը՝ ահռելի չափսերի ամենագնացը սարքավորվում է չորս էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 1500 ձ.ուժ: Նախագիծը ստացել է Triton Model H անվանումը:



Արտաքինը նախագծելիս՝ ինժեներները, ըստ երևույթին, որպես օրինակ են վերցրել հանրահայտ Cadillac Escalade-ը, որին չափազանց նման է նոր էլեկտրամոբիլը թափքի ընդհանուր կառուցվածքով: Triton Model H-ի երկարությունը 5690 միլիմետր է, իսկ անվային բազան կազմում է 3302 միլիմետր: Ամենագնացի բարձված զանգվածը կազմում է 2,4 տոննա, և նա ունակ է քարշակել մինչև 7000 կգ զանգվածքով կցորդ: Ավտոմեքենայի սրահը նախատեսված է ութ ուղևորի համար:



Triton Solar-ը ամենագնացի համար նախատեսել է չորս էլեկտրական շարժիչից բաղկացած ագրեգատ, որը զարգացնում է 1500 ձ.ուժ հզորություն և սնվում է 200 կՎտժ տարողունակությամբ մարտկոցից: Այդ ամենը թույլ է տալիս 0-ից 60 մղոն/ժամ (97 կմ/ժ) արագությունը զարգացնել 2,9 վայրկյանում: Ամենագնացի ընթացքի պաշարը 1127 կիլոմետր է: 



Triton Solar-ը դեռևս չի ցուցադրել ոչ ավտոմեքենայի ընթացային նախատիպը, և ոչ էլ՝ սերիական տարբերակը՝ բավարարվելով միայն 3D-պատկերներով և բնութագրերի ցանկով: Դեռևս շատ բան չի հաղորդվում նաև ավտոմեքենայի սարքավորումների մասին, բացի այն հանգամանքից, որ առաջին խմբաքանակի 100 ավտոմեքենաները կստանան «օպցիաների բացառիկ հավաքածու»:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio