ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Armortruck՝ ավտոմեքենա «աշխարհի վերջի» համար:
18 Ապրիլ 2020
Երկրագնդով մեկ տարածվող կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատերս վերհիշում ենք տարատեսակ պատմություններ՝ մինչ այս միայն զանգվածային մշակույթի մաս կազմող տարբեր արհավիրքների, ընդհուպ մինչև աշխարհի վերջի մասին: Թեպետ դրանք հիմնականում տարածվում են գրքերում և կինոնկարներում, սակայն գտնվում են անհատներ, որոնք իրական կյանքում էլ փորձում են գտնել պաշտպանվելու հնարավորություն:
Հայտնի բուլղարացի դիզայներ Միլեն Իվանովը նախագծել է հատուկ փոխադրամիջոց, որը կոչված է փրկել մարդուն ապոկալիպսիսից, և եթե դուք իրապես վախենում եք «աշխարհի վերջից», ապա Armortruck-ը հենց այն է, ինչ ձեզ պետք է: Վառ լուսադիոդային լուսարձակները, որոնք ներկառուցված են ավտոմեքենայի կապոտի մեջ և որոշակիորեն սարդի կերապարանք են հաղորդում փոխադրամիջոցին, կօգնեն ձեզ մութ ժամերին հայտնաբերեր լքված փոխոցներում թափառող զոմբիներին: Սարդի կերպարանքը ամրապնդվում է հիմնական լուսարձակներից ներքև տեղադրված սարքավորումներով, որոնք կարող են լինել կամ տեսախցիկներ, կամ էլ հակամառախուղային լապտերներ:
Ավտոմեքենայի կողային հատվածները ոչ պակաս անսովոր տեսք ունեն: Armortruck-ի գլխավոր առանձնահատկությունը «ճայի թև» ոճի դռներն են և չափազանց փոքր կողային պատուհանները, որոնք գրեթե ամբողջովին սուզված են զրահի մեջ: Դռները բացելիս՝ ուղևորներին հասանելի կդառնա դուրս քաշվող լայն ոտնահենակը: Հետնամասում ուշադրություն են գրավում արտանետման համակարգի՝ բարձր տեղադրված խողովակները, լուսադիոդային գիծը և բարդ կտրվածքներով ծավալուն թափարգելը:
Ոչ պակաս տպավորիչ է Armortruck-ի սրահը: Բարձր կենտրոնական թունելի երկու կողքերից տեղադրված է չորս հարմարավետ նստատեղ, որոնք առանձննում են սև կաշվով և ալկնատարայով իրականացված լրամշակմամբ: Ավտոմեքենայի ղեկը, ասես, փոխառած է Ֆորմուլա-1 մրցարշավի բոլիդներից, իսկ ուղևորների ժամանցը կապահովի մեծ սենսորային էկրանով համալրված տեղեկատվական ժամանցային համակարգը:
Պատահական չէ, որ մեքենան սարքավորված է օդի զտման գերհզոր համակարգով, իսկ նստատեղերի միջև առկա տարածությունը մոտ է COVID-19 համավարակի ժամանակ ակտուալ դարձած սոցիալական հեռավորությանը: Չէ՞ որ, չգիտենք, թե ինչը կարող է «աշխարհի վերջի» պատճառ դառնալ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: