ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mazda-ն նշում է 100-ամյա հոբելյանը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 Ապրիլ 2020
Ճապոնական Mazda ընկեությունը թողարկել է հատուկ գլոբալ սերիա՝ 100th Anniversary անվանմամբ: Ինչպես պարզ է դառնում անվանումից, այն նվիրված է ապրանքանշանի մեկ դարյա հոբելյանին և ներառում է տասը ընթացիկ մոդել՝ կոմպակտ Mazda2 հեչբեքից մինչև առաջատար CX-9 քրոսովեր: Հոբելյանական Mazda-ները կառանձնանան սրահի մուգ բալագույն լրամշակմամբ և բաց մոխրագույն թափքով:
Mazda ընկերության հիմնադրման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1920 թվականը: Գործունեության առաջին տարիներին ձեռնարկությունը թողարկում էր մեքենաշինական սարքավորումներ և մոտոցիկլներ: 1930-ականներին տեսականին համալրվեց եռացիկլներով, իսկ ներկայիս անվանումը գրանցվեց 1931 թվականին:
Չնայած Mazda-ի հոբելյանական մոդելները զարդարված են «100 Years 1920-2020» նշաններով, ընկերության ավտոմոբիլային պատմությունը ավելի ուշ է սկսել: Առաջին թեթև մարդատար մոդելը՝ Mazda R360 կոմպակտ կուպեն իր նորամուտը նշել է միայն 1960 թվականին: R360-ի թոփ մոդիֆիկացիաները ստանում էին բալագույն տանիք, որն այսօր էլ կարելի է տեսնել Mazda-ի երկու ժամանակակից մոդելների՝ MX-5 ռոդսթերի և MX-30 էլեկտրամոբիլի վրա:
Մյուս հոբելյանական Mazda-ների առանձնահատկություններից են սրահի մուգ բալագույն կաշվով լրամշակումը, բորդո գորգերը, անվասկավառակների հատուկ վերդիրները, թափքի ու սրահի հատուկ տարբերանշանները և գլխակալների դրոշմապատկերները:
100th Anniversary հատուկ մոդիֆիկացիան հասանելի կլինի ճապոնական ապրանքանշանի գլոբալ մոդելներից շատերի՝ Mazda2 և Mazda3 հեչբեքների, Mazda6 սեդանի, CX-3, CX-30, CX-5, CX-8 և CX-9 քրոսովերների, MX-30 էլեկտրամոբիլի և MX-5 ռոդսթերի համար: Դեռևս հայտնի չէ, թե որքան լրավճար կպահանջվի նոր սերիայի Mazda 100th Anniversary մոդելներից մեկը ձեռք բերելու համար: Հոբելյանական մոդիֆիկացիաները հասանելի կլինեն մինչև 2021 թվականի մարտի 31-ը, իսկ իրացման շուկաների ամբողջական ցանկը կհրապարկվի ավելի ուշ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: