ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ford F-150 Arctic Trucks` հատուկ էքստրիմի սիրահարների համար:
13 Ապրիլ 2020
Իսլանդական Arctic Trucks ընկերությունը կիսվել է խիստ արկտիկական պայմաններում շահագործվելու համար նախատեսված անհավանական Ford F-150 պիքապի լուսանկարներով: 44-դյույմանոց Nokian անվադողերով սարքավորված մոդելը անձամբ թեստավորել է Arctic Trucks-ի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիմսոնը:
Սա Arctic Trucks-ի առաջին աշխատանքն էր Ford F-150-ի և ընդհանրապես ամերիկյան պիքապների հետ: Նախագծի հիմքում ընկած է 3,5-լիտրանոց Ford EcoBoost V6 երկտուրբոշարժիչով մոդելը: Արկտիկական արշավներին F-150-ը նախապատրաստելու համար մեծացվել է ավտոմեքենայի լուսածերպը, փոխվել է կախոցի կառուցվածքը, լայնացվել են անվակամարները և տեղադրվել է լրացուցիչ լուսավորություն:
Միևնույն ժամանակ կատարված աշխատանքների ամբողջական ցանկը չի բարձրաձայնվում: Գրիմսոնը նշում է, որ Ford F-150 Arctic Trucks նախագիծը դեռևս չի ավարտվել, այնպես որ մինչև վաճառքների մեկնարկը կկատարվեն որոշ փոփոխություններ: Ընկերության ղեկավարը առանձնակի շեշտում է 44-դյույմանոց Nokian անվադողերի գերազանց աշխատանքը, ինչպես նաև մեքենայի կառավարելիությունը մայրուղու վրա և անցունակությունը ձնածածկ տարածքնեում: Այդ ամենին, ինչպես նաև կտրուկ վերելքների ժամանակ կայունությանը նպաստում են պիքապի ծանրության ցածր կենտրոնն ու երկար անվային բազան:
Ավտոմեքենայի հնարավորությունները առավելագույնս ստուգելու համար Arctic Trucks-ը մոտակա շաբաթներին փորձարկումներ կիրականացնի նաև այլ պայմաններոում: Պետք է ենթադրել, որ բացի առավել էքստրեմալ AT44 տարբերակից վաճառքի կհանվեն ավելի փոքր անիվներով մոդիֆիկացիաներ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: