ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Toyota-ն ավտոմեքենա է թողարկել հատուկ կանանց համար:
09 Ապրիլ 2020
Ճապոնիայում մեկնարկել են Toyota Passo Moda Charm ավտոմեքենայի վաճառքները: Սա հայտնի քաղաքային հեչբեքի հատուկ մոդիֆիկացիա է՝ հատուկ նախատեսված կանանց համար: Այս սահմանափակ սերիայի մեքենաները հասանելի են Juicy Pink Metallic գույնով և ստանդարտ տարբերակից առանձնանում են էքստերիերի և ինտերիերի «ոճային» ձևավորմամբ:
Passo Moda Charm մոդելի վարորդի նստատեղը տաքացվում է, իսկ մնացած նստատղերը ստացել են նաև կոնտրաստային ներդիրներով զարդարված արհեստական կաշեպատում: Հատկանշական է, որ նորույթը հասանելի է ոչ միայն վարդագույն, այլև նեյտրալ բեժ, սպիտակ, կանաչ ր կարմիր գույներով: Հեչբեքը սարքավորված է եռագլան մթնոլորտային մեկլիտրանոց շարժիչով, որը զարգացնում է 69 ձ.ուժ հզորություն և 92 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է վարիատորային փոխանցումատուփով:
Toyota Passo Moda Charm մոդելի գները սկսում են 1 617 000 ճապոնական յենից, ինչը մի փոքր ավելին է, քան 7 300 000 դրամը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: