ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՏԱՐՎԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ 2020»ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
08 Ապրիլ 2020
Ամեն տարի ավտոմոբիլային ոլորտի առաջատար կազմակերպությունների մի քանի տասնյակ (այս տարի դրանք 86 էին) հեղինակավոր մասնագետներ ընտրում են տարվա լավագույն ավտոմեքենաները մի քանի անվանակարգերում: Հաղթողների անունները հայտարարվում են շքեղ արարողության ընթացքում, որին սովորաբար մասնակցում են հազարավոր հյուրեր: Այս տարի առաջին անգամ հաղթողների անունները հայտարարվեցին համացանցում:
2020 թվականին ժյուրին ավտոմեքենաներ էր ընտրում հինգ տարբեր անվանակարգերում, որոնցից ավանդաբար առավել կարևոր է համարվում «Տարվա լավագույն ավտոմեքենա» անվանակարգը: Այս տարի այդ պատվավոր մրցանակը բաժին հասավ Kia Telluride ամենագնացին, որը տպավորել էր քվեարկողներին իր դիզայնի և նորագույն տեխնոլոգիաների մտածված համադրությամբ:
Անցած տարի ներկայցված ամբողջովին էլեկտրական Porsche Taycan մոդելը լավագույնը ճանաչվեց միանգամից երկու անվանակարգում: Գերմանական ավտոմոբիլաշինության նորագույն նվաճումը ստացավ «Լավագույն սպորտային ավտոմեքենա» և «Լավագույն շքեղ ավտոմեքենա» մրցանակները՝ առաջ անցնելով այնպիսի մրցակիցներից, ինչպիսին են Mercedes-Benz EQC-ն և իր «արյունակից» Porsche 911 և Porsche 718 Spyder/Cayman GT4 մոդելները:
«Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում իրեն հավասարը չուներ հարավկորեական մեկ այլ մոդել՝ էլեկտրական Kia Soul EV-ն: Բավական սուր պայքարում այն իրենից հետ թողեց Mini Electric և Volkswagen T-Cross մոդելներին: Ինչպես և ակնակլվում էր քաղաքային պայմաններում շահագործման տեսանկյունից առավելությունը տրվեց հենց էլեկտրական ավտոմեքենաներին:
Եվ վերջապես հինգերորդ անվանակարգում, այն է՝ «Տարվա լավագույն դիզայն», հաղթանակը շնորհվեց նոր սերնդի Mazda3 հեչբեքին: Ժյուրիի կարծիքով այն ավելի արժանի էր այդ մրցանակին, քան համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Peugeot 208-ը և արդեն իսկ հիշատակված Porsche Taycan-ը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: