Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mercedes-AMG E 53 կաբրիոլետը վերածել են Maybach-ի:
06 Ապրիլ 2020

Գերմանական թյունինգային Hofele-Design աթելիեն ներկայացրել է Maybach-ի ոճով ձևավորված  Mercedes-AMG E 53 Cabriolet ավտոմեքենան: Մոդելը պատրաստված է մեկ օրինակով և վաճառվում է 168 929 եվրոյով, ինչը հավասար է S 600 սեդանի գնին:



Mercedes-AMG E 53 Cabriolet by Hofele մոդելը կարելի է ճանաչել Royal Peacock Blue մետալիկ կապույտ գույնի թափքով, թափարգելների սև սնդուսափալ ներդիրներով, ռադիատորի ուղղաձիգ ճաղավանդակով, կողային հատվածների դեկորատիվ տարրերով և քրոմապատ շեշտադրումներով: Կաբրիոլետը սարքավորված է 21-դյույմանոց Turbine հղկված անվասկավառակներով, որոնք առանձնանում են փայլատ արծաթագույն լրամշակմամբ:  



Ավտոմեքենայի սրահը ամբողջությամբ պաստառապատված է բեժ Magnolia և կապույտ Royal Blue երանգի նապպա կաշվով:  Բոլոր աշխատանքները կատարված են ձեռքով, բացառությամբ դեկորատիվ դարձակարերի և եզրակավորման, որոնք վստահվել են համակարգչային կառավարմամբ գերճշգրիտ հաստոցներին: Կաշի է օգտագործված նաև բոլոր պլաստիկ վահանակների և նույնիսկ շարժական տանիքը ձևավորելու համար: Mercedes-AMG E 53 Cabriolet-ի հատակը ծածկված է ոչխարի բրդից գործված եզակի գորգերով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio