Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ŠKODA-ն նշում է 125-ամյա հոբելյանը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Ապրիլ 2020

Չեխական ŠKODA  ընկերությունը 2020 թվականին նշում է հիմնադրման 125-ամյակը և առաջին ավտոմեքենայի թողարկման 115 տարին: Սկսելով համեստ նախագծերից՝ ընկերությունը մի քանի տասնամյակում սկսեց թողարկել լայն տեսականի՝ հեծանիվներից մինչև մրցարշավային ավտոմեքենաներ՝ կենտրոնացնելով արտադրությունը Չեխիայի Մլադա-Բոլեսլավ քաղաքում: 


ŠKODA-ի պատմությունը սկսվել է 1895 թվականին, երբ հեծանվասպորտի մոլի սիրահարներ՝ մեխանիկ Վացլավ Լաուրինը և գրքավաճառ Վացլավ Կլեմենտը սկսեցին նախագծել և թողարկել հեծանիվներ Laurin & Klement մակնիշի ներքո: Հեծանիվները լավ էին վաճառվում, և Լաուրինն ու Կլեմենտը որոշեցին կատարել հաջորդ քայլը՝ դրանք սարքավորելով շարժիչներով: Մոտոցիկլների արտադրությունը սկսվեց 1899 թվականին՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով 4000 օրինակի: 1905 թվականից գործընկերները սկսեցին փորձեր կատարել ավտոմեքենաների արտադրության ոլորտում, բավական արագ անցնելով ոչ միայն մարդատար ավտոմեքենաների, այլև բեռնատարների, ավտոբուսների, ավիացիոն շարժիչների և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությանը: Իսկ 1925 թվականին ընկերությունը մեծացնելու նպատակով  Laurin & Klement-ը միացավ Պլզեն քաղաքում գործող Škoda ինժեներական ընկերության հետ:



Սկսած 1991 թվականից ŠKODA-ն գործում է գերմանական Volkswagen կոնցերնի ներքո՝ դառնալով խմբի չորրորդ ապրանքանշանը զուտ Volkswagen-ից, ինչպես նաև  Audi-ից և SEAT-ից հետո: Volkswagen Group-ի շրջանակներում նոր դարաշրջան սկսվեց  ŠKODA-ի համար: Երեք տասնամյակի ընթացքում մեքենաների արտադրությունը աճեց վեց անգամ, իսկ այնպիսի մոդելներ, ինչպիսին են  Superb-ը, Octavia-ն և Fabia-ն ձեռքբերեցին հավատարիմ շատ երկրպագուներ: ŠKODA ամենագնացների շարքը, որը ներառում է Kodiaq, Karoq և Kamiq մոդելները, ամրապնդեց ապրանքանշանի համբավը, որպես նախագծման բարձրագույն մակարդակի ու գնի և որակի օպտիմալ համադրության մարմնավորում:

Voiturette A by SKODA

2020 թվականից Enyaq էլեկտրական ամենգնացի շնորհիվ ŠKODA-ի պատմությունը նոր ճանապարհ է հարթում: Դա ապրանքանշանի առաջին ավտոմեքենան է, որը կառուցված է Volkswagen Group-ի մշակած մոդուլային էլեկտրական հենահարթակի (MEB) վրա: Ակնկալվում է, որ ներկայիս մոդելային շարքի շրջանակներում մինչև 2022 թվականի ավարտը ŠKODA-ն կներկայացնի տասից ավելի հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ: Այդպսիսով, հիմնդրումից 125 տարի անց, ŠKODA-ն շարունակում է աշխատել ավելի քան 100 երկներում, ներառյալ Հայաստանը, և տարեկան 1,24 միլիոն ավտոմեքենա է մատակարարում ողջ աշխարհով մեկ սփռված հաճախորդներին:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio