Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Audi RS7-ի գերհզոր տարբերակը:
02 Ապրիլ 2020

Գերմանական ABT Sportsline  թյունինգային աթելիեն մանրամասներ է ներկայացրել Audi RS7-R տարբերակի մասին, որը հիմնված է նոր սերնդի հիբրիդային Audi RS7 Sportback մոդելի վրա: Թյունինքի արդյունքում մեցացվել է 4-լիտրանոց V8 տուրբոշարժիչի արտադրողականությունը, ինչի շնորհիվ դրա հզորությունը համեմատելի է Ferrari F12 Berlinetta սուպերկարի հզորության հետ:



Բացի անվանման լրացուցիչ R տառից RS7-ի հզորությունը հասցվել է 740 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 920 Նմ:  Ենթադրվում է, որ սրա շնորհիվ մեքենան ավելի արագ կլինի, քան սերիական RS7-ը, որը տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,6 վայրկյանում: Այլ նորամուծությունների թվում են կախոցի նոր զսպանակները, թափքի՝ նարնջագույն շեշտադրումներով լրամշակումները, ուժեղացված կայունացուցիչները, ածխածնային պլաստիկից ներդիրներով կաշեպատ սրահը, ինչպես նաև ֆիրմային դիզայնով պատրաստված 22-դյույմանոց անվասկավառակները: 



Բացի այդ RS7-ի շարժիչը սարքավորվել է ցածր ծանրաբեռնվածության դեպքում գլանների կեսի անջատման համակարգով և ստարտ-ստոպ ֆունկցիայով: Վերջինը  կարող է անջատել շարժիչը, երբ շարժվում եք մինչև 22 կմ/ժ արագությամբ կամ չեզոք փոխանցմամբ՝ 55-ից 160 կմ/ժ արագությունների տիրույթում: Սա թույլ է տալիս յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի հաշվարկով խնայել մոտավորապես 800 գրամ վառելիք: 



ABT Sportsline Audi RS7-R-ը կթողարկվի 125 օրինակով և կարժենա մոտ 210 300 եվրո: Բացի այդ ցանկության դեպքում հնարավոր կլինի թյունինգավորել արդեն իսկ շահագործվող RS7-ը, ինչի դեպքում ծառայության արժեքը կկազմի 70 000 եվրո:  Ցանկացած դեպքում ABT Sportsline-ը տրամադրում է երկու տարվա երաշխիք: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio