ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BMW-ն և Toyota-ն նախագծել են նոր ջրածնային տեխնոլոգիա:
31 Մարտ 2020
BMW ընկերությունը որոշ մանրամասներ է հաղորդել ապագա i Hydrogen NEXT քրոսովերի համար նախատեսված ջրածնային ուժային ագրեգատի վերաբերյալ, որը նախագծվել է ճապոնական Toyota ընկերության հետ համատեղ: Ակնկալվում է, որ վառելիքային բջիջների տեխնոլոգիան կընդգրկվի BMW-ի սերիական լուծումներում, իսկ սկզբնական փուլում ջրածինը կօգտագործվի X-ընտանիքի թոփ-մոդելները լիցքավորելու համար:
Ապագա BMW i Hydrogen NEXT մոդելի ուժային ագրեգատը բաղկացած է հինգերորդ սերնդի eDrive բլոկից, որը կտեղադրվի iX3 մոդելի վրա, վառելիքային բջիջից, էլեկտրական փոխակերպիչից և երկու բալոններից, որտեղ բարձր ճնշման տակ գազային վիճակում տեղավորվում է վեց կիլոգրամ ջրածին: Էլեկտրական շարժիչի վերին հատվածում տեղադրված է այսպես կոչված «պիկային հզորության մարկտոց», որը կարճ ժամանակով մեծացնում է ուժային ագրեգատի հզորությունը կտրուկ արագացումների ժամանակ: Էլեկտրաքիմիական գեներատորը զարգացնում է 125 կՎտ (170 ձուժ) հզորություն, իսկ ագրեգատի ընդհանուր հզորությունը 275 կիլովատ է (374 ձ.ուժ):
2022 թվականին BMW-ն նախատեսում է վերջին սերնդի X5-ի հիմքի վրա թողարկել ջրածնային ավտոմեքենաների պիլոտային խմբաքանակ: Ջրածնային քրոսովերների այդ առաջին սերնդի օգնությամբ կփորձարկվի տեխնոլոգիան՝ մինչև այն սերիական դարձնելը: Նախատեսվում է, որ ազատ վաճառքում վառելիքային բջիջներով ավտոմեքենաները կհայտնվեն միայն 2025 թվականին, սակայն ընկերությունում պատրաստ են վերանայել ժամկետները՝ կախված «համաշխարհային շուկաների վիճակից և պահանջներից»: Այսօրվա դրությամբ ջրածին գեներցնող սարքերը բավական թանկ են, իսկ լիցքավորման կայանների ցանցը թերզարգացած նույնիսկ առաջատր եվրոպական երկներում:
Միևնույն ժամանակ ջրածնի հանդեպ՝ որպես այլընտրանքային վառելիք, հետաքրքրությունը չի մարում: Այսպես, անցյալ տարի հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է HDC-6 NEPTUNE ջրածնային բեռնատարի կոնցեպտը: Դրա նախագծողնեևը ոգեշնչվել էին 1936-1959 թվականներին Նյու-Յորքի երկաթգծում շահագործվող ուղևորատար գնացքների պատմությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: