ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BMW i3 Concept Coupe. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏ
05 Մարտ 2013BMW i3 Concept Coupe ավտոմեքենան կներկայացվի Ժնևում BMW i8 Concept Spyder մոդելի հետ միասին: Այս երկու կոնցեպտներն արտահայտում են էլեկտրական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առկա իրավիճակն ու նկարագրում են BMW i մոդելային շարքի պոտենցիալ ընդլայնման ուղղությունները: Միևնույն ժամանակ դրանք ծառայում են ապացույց այն բանի,, որ գերադյունավետ կանաչ տեխնոլոգիաները կարող են զուգորդվել էմոցիոնալ հրճվանքով ու վարելուց ստացվող հաճույքով: Երկու մոդելներն էլ կառուցված են BMW eDrive տեխնոլոգիայի հիման վրա, որն ընկած է BMW ապրանքանիշի բոլոր ապագա հիբրիդային և էլեկտրական մոդելների հիմքում : Տվյալ տեխնոլոգիան, որը ներառում է էլեկտրական շարժիչը, լիթիում-իոնային մարտկոցն ու խելացի քարշակը, հանդիսանում է BMW i շարքի հիմնասյունը:
BMW Group-ը պրեմիում դասի էլեկտրական մեքենաների մատակարարումը կսկսի այս տարվա վերջում` սկսելով BMW i3 մոդելից, որը հանդիսանում է լուրջ պատասխան ներկայումս ծագած սոցիալական, բնապահպանական և տնտեսական մարտահրավերներին:
Մինչ օրս էլեկտրական մեքենաների զարգացումը խոչընդոտվել է երկու հիմնական պատճառներով. ընթացքի անբավարար պաշար և թերզարգացած ենթակառուցվածքներ: Այս խնդիրների լուծումը գտնելու նպատակով BMW Group-ն սկսած 2008թ.-ից տասը երկրների շուրջ 1000 վարորդների օգնությամբ փորձարկել է BMW ActivE և MINI E մոդելները` ընդհանուր առմամբ անցնելով ավելին, քան 20 միլիոն կիլոմետր տարածություն: Հենց այս փորձարկումների արդյունքում ստեղծվեց BMW eDrive հենահարթակը` նախատեսված BMW i3 մոդելի համար, որը «տուն-աշխատավայր-տուն» երթուղով շահագործման ժամանակ պահանջում է մեկ լիցքավորում 2-3 օրերի ընթացքում: Իրականում BMW i3-ի ընթացքի պաշարը կազմում է շուրջ 130-160 կմ, ինչը թույլ է տալիս կատարել նաև արտաքաղաքային ուղևորություններ:
BMW i3 մոդելի քարշակման համակարգն ու մնացած հիմնական ֆունկցիաները սնվում են հատուկ նախագծված լիթիում-իոնային բարձր լարմամբ մարտկոցից, որի հիմնական առանձնահատկություններից է դրա հզորության անկախությունը շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Սա հնարավոր է դարձել մարտկոցի ջերամստիճանի պահպանման հատուկ խելացի համակարգի շնորհիվ:
Սրահի ջեռուցման հատուկ տեխնոլոգիաները թույլ են տալիս խնայել մինչև 30% էլեկտրաէներգիա, ինչին նպաստում է նաև LED լամպերի կիրառումը լուսավորության սարքավորումներում: Բացի այս BMW i3-ը հանդիսանում է աշախարհում առաջին և դեռևս միակ էլեկտրամեքենան, որն ապահովում է վարորդի ինտերակտիվ կապը առկա ենթակառուցվածքների հետ: Հետագայում այն կհամալրվի BMW i ConnectedDrive նորագույն համակարգով, որը հատուկ նախագծվել է էլեկտրական մեքենաների վարորդների կարիքները հոգալու համար:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ վարորդները կարող են նախօրոք որոշել մեքենայի ընթացքի պաշարը: Համացանցին միացող նավիգացիոն համակարգը ևս թույլ է տալիս գնահատել ընթացքի պաշարը` հիմնվելով այնպիսի տվյալների վրա, ինչպիսին են, օրինակ, նախատեսված երթուղին, ճանապարհի որակը և երթևեկության խտությունը:
Կենտրոնական դիսփլեյի վրա հայտնվում է հատուկ կլոր դիագրամ, որի վրա, կախված առկա ընթացքի պաշարից, արտացոլվում են բոլոր հասանելի ուղղությունները: Միևնույն ժամանակ վարորդն ինքը կարող է ընտրել ընթացքի առաջարկվող տարբերակներից որևէ մեկը` COMFORT, ECO PRO և ECO PRO+: Համակարգը կարող է նաև խորհուրդ տալ վարորդին ընտգրել առավել օպտիմալ տարբերակը: Որոշ դեպքերում դա ենթադրում է, ասենք, արագության սահմանափակումներ, կամ եղանակային սարքի ստիպողական անջատում: Արդյունքում ընթացքի պաշարն աճում է 25%-ով:
Համակարգի օգնությամբ վարորդը կարող է պարզել մոտակա լիցքակայանների տեղը կամ նույնիսկ ամրագրել իր տեղն` ընդմանեը մեկ կոճակ սեղմելով: «Սուրճի» ընդմիջման ընթացքում նույնիսկ փոքրիկ լրացուցիչ լիցքավորումը կարող է թույլ տալ անցնել ևս 100-120 կմ:
BMW i3-ը կարող է սարքավորվել նաև որոշակի լրացուցիչ սարքավորումով, որի օգնությամբ ընթացքի պաշարը կարող է հասցվել մինչև 300 կմ: