ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volkswagen-ը ներկայացրել է e-Bulli էլեկտրական վենը:
22 Մարտ 2020
Volkswagen Commercial Vehicles ստորաբաժանումը ցուցադրել է e-Bulli կոնցեպտը, որն իրենից ներկակացնում է 1966 թվականին թողարկած դասական T1 մինիվենի էլեկտրականացված տարբերակը: Ըստ արտադրողի, նախագիծը կարող է ստանալ կոմերցիոն շարունակություն, որի շրջանակներում գործընկեր կազմակերպության միջոցով սովորական միկրոավտոբուսները էլեկտրականների վերածելու հավաքածուները հնարավոր կլինի վաճառել վերջնական գնորդներին:
Նախկինում որպես T1 Samba Bus հայտնի և վերջին 50 տարվա ընթացքում Կալիֆորնիայի ճանապարհներին շահագործված e-Bulli ռեստմոդի վրա աշխատանքը վստահվել էր Volkswagen Group Components ընկերության և eClassics ֆիրմայի մասնագետներին: Աշխատանքը սկսվեց շասսիի ամբողջական փոխարինումից: Վենը ստացավ լիովին անկախ կախոց առջևից և հետևից, կարգավորվող մեղմիչներ, օդափոխվող արգելակներ և ղեկային կառավարման նոր համակարգ:
Հաջորդը ուժային ագրեգատի հերթն էր: Հետնամասում տեղադրված 44 ձ.ուժ հզորությամբ քառագլան օպոզիտային շարժիչը (102 Նմ) իր տեղը զիջեց 83 ձ.ուժ հզորությմաբ (212 Նմ) էլեկտրական ագրեգատին, որը միաստիճան ռեդուկտորի միջոցով միակցված է հետևի սռնիին: Որպես հոսանքի աղբյուր ծառայում է 45 կՎտժ տարողունակությամբ կուտակիչ մարտկոցը: Մարտկոցը կարելի է լիցքավորել թե 2,3-ից մինչև 22 կիլովատտ հզորությամբ փոփոխական հոսանքի տերմինալից, այդպես էլ արագ լիցքավորման կայաններում, որոնք ապահովում են 50 կՎտ հզորություն: Վերջին դեպքում մարտկոցի 80 տոկոսը կարելի է լիցքավորել ընդամենը 40 րոպեում: Մեկ ամբողջական լիցքավորումով e-Bulli-ն կարող է հաղթահարել մինչև 200 կիլոմետր:
Ռեսթմոդի թափքը ներկված է երկու գույնով՝ նարնջագույն Energetic Orange Metallic և ոսկեգույն Golden Sand Metallic: Վենը սարքավորված է լուսադիոդային կլոր լուսարձակներով և ստացել է ամբողջությամբ նոր սրահ: Սրահի ողջ երկայնքով հավաքված է փայտյա հատակ, ինչպես դա արվում է զբոսանավերում: Դասական արագաչափը ստացել է փոքր դիսփլեյ, որի վրա արտացոլվում են ընթացքի պաշարի և մարտկոցի լիցքի մասին տվյալները, իսկ նստատեղերի միջև տեղադրված է փոխանցումատուփի լծակը, որի օգնությամբ կարելի է ընտրել նաև էներգիայի ռեկուպերացիայի ռեժիմը: Երկգույնանի Saint Tropez/Saffrano Orange կաշեպատ լրամշակում և ծալվող տանիքը մտքեր են ներշնչում ծովափնյա ռոմանտիկ ճանապարհորդությունների մասին:
Հատկանշական է, որ ընկերությունը Volkswagen T1 միկրոավտոբուսների բոլոր սեփականատերերին հնարավորություն է ընձեռնում էլեկտրականացնել իրենց մեքենաները: Ձեվափոխման ամբողջական փաթեթը, ներառյալ շասսիի կառուցվածքի փոփոխությունը, կարժենա առնվազն 64 900 եվրո: Բացի այդ դիլերրները կարող են պատվիրել առանձին մասեր, ձևափոխումներն ինքնուրույն կատարելու համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: