Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ը ներկայացրել է աշխարհում առաջին «դաջվածքով» ավտոմեքենան: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18 Մարտ 2020

Lexus ընկերությունը և աշխարհահռչակ բրիտանացի տատու-վարպետ Քլաուդիա դը Սաբեն ներկայացրել են աշխարհում առաջին «դաջվածքով» ավտոմեքենան: Դա կոմպակտ UX քրոսովերն է, որի թափքը զարդարվեց ճապոնական մշակույթին բնորոշ՝ կոի ձկներ պատկերող նկարներով: 


Պատկերի նախագծումը և «դաջվածքների» իրականացումը՝ սկսած առաջին էսքիզներից մինչև լաքապատումը, պահանջեցին մոտ վեց ամիս: Որպես կտավ Քլաուդիան օգտագործել է սպիտակ գույնի քրոսովեր: Դրա թափքի վրա հատուկ գործիքի օգնությմաբ նա ստեղծել է նախնական զարդանախշը: Այնուհետ նկարչուհին ձեռքով ներկել է ավտոմեքենան, ավելացրել է իսկական ոսկուց պատրաստված շեշտադրումներ և ողջ պատկերը պատել թափանցիկ լաքով: Նկարի հիմնական թեման կոի ձկներն են, որոնք ճապոնական մշակույթում խորհրդանշում են հաջողությունն ու նպատակներին հասնելու ձգտումը:  



Ըստ Քլաուդիայի, ավտոմեքենայի վրա պատկերներ ստեղծելը զգալիորեն նման է մարդու մարմնին դաջվածնքեր անելուն: Սակայն կոնկրետ այս նախագիծը իրականացնելիս՝ նա ավելի շատ ուշադրություն էր դարձնում այն բանին, թե ինչպես է փոխվում թափքի ձևը, երբ աշխատանքը անցնում էր մեքենայի մի մասից մյուսին: 



Քրոսովերը ստեղծվել է որպես հարգանքի տուրք տակումի արվեստի վարպետներին, որոնց հմտությունները Lexus-ը հաճախ կիրառում է իր մոդելներում: Մեքենան գոյություն ունի մոկ օրինակով և դեռևս ենթակա չէ վաճառքի: Սակայն ընկերությունն այնուամենայնիվ գնահատել է նախագծի արժեքը, որը ըստ հաշվարկի կազմել է 120 000 ֆունթ սթերլինգ:    



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio