Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է էլեկտրական BMW i4 կոնցեպտը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03 Մարտ 2020

Երեքշաբթի՝ մարտի 3-ին կայացվավ BMW i4 էլեկտրական մոդելի օնլայն-շնորհանդեսը: Բավարական ընկերությունը ստիպված էր տեղափոխել միջոցառումը Մյունխեն և ցուցադրել մեքենան համացանցում, քանի որ կորոնավիրուսի բռնկման պատճառով մինչ այդ չեղարկվել էր Ժնևի 90-րդ հոբելյանական ավտոսրահը: Ըստ արտադրողի նոր BMW i4-ը պետք է մարտհրավեր նետի Tesla Model 3-ին: 


BMW i4-ը առանձնանում է կուպեատիպ թափքով և առաջինն է ապրանքանշանի մոդելային շարքում, որը տեղ է զբաղեցնում  «չորսդռնանի Gran Coupe» սեգմենտում: Մեքենայի արտաքին առանձնահատոկությունների թվում են ռադիատորի կեղծ ճաղավանդակը, որը բացի դեկորատիվ գործառույթներից, նաև հիմք է հանդիսանում բազմաթիվ ցուցիչների համար, ինչպես նաև արտաքին հայելիները փոխարինած տեսախցիկները և հատուկ կառուցվածքով անվասկավառակները, որոնք նվազեցնում են աերոդինամիկ դիմադրությունը: 



Սրահում կենտրոնական տեղ է զբաղեցնում կորագիծ էկրանը, որի ձախ մասը տրամադրված է սարքավորումների վիրոտաւլ վահանակին, իսկ աջը ծառայում է մուլտիմեդիա համակարգին: Դատելով ներկայացված կադրերից՝ BMW i4-ը զուրկ է ֆիզիկական կոճակներից, բացառությամբ կենտրոնական թունելի վրա տեղադրված կառավարման բլոկը: 



Հինգերորդ սերնդի BMW eDrive տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ էլեկտրական ագրեգատի բոլոր բաղադրիչ մասերը հնարավոր է դարձել տեղավորել մեկ կոմպակտ տարածքում: BMW i4-ի առավել հզոր տարբերակը սարքավորվելու է 80 կիլովատ-ժամ տարողությամբ մարտկոցով և 530 ձ.ուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որոնք միասին ապահովում են 0-ից 100 կմ թափառք ուղիղ 4 վայրկյանում: Ավտոմեքենայի ընթացքի պաշարը կազմում է 600 կմ WLTP ցիկլում:



Առանձին հիշատակման է արժանի BMW i4-ի հնչողությունը, որը նածագծել են BMW IconicSounds Electric ստորաբաժանումը և հայտնի հոլիվուդյան կոմպոզիտոր Հանս Ցիմերը: Վերջինս հայտնի է այնպիսի ֆիլմերի համար գրված երաժշտությամբ, ինչպիսին են «Պերլ-Հարբոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մութ ասպետը», «Ինտերստելլար»,  իսկ «Առյուծ արքա» անիմացիոն ֆիլմի համար գրված երաժշտության համար արժանացել է նաև Գրեմի, Ոսկե Գլոբուս և Օսկար մրցանակների: Ավտոմեքենայի ձայնը փոխվում է՝ կախված վարման ռեժիմից և էլ ավելի նկատելի է դարձնում այն տրանսպորտային հոսքում: 



Ենթադրվում է, որ BMW i4-ի սերիական արտադրությունը կսկսվի 2021 թվականին Մյունխենի գործարանում, որտեղ ներկայումս արտադրվում են 3-րդ և 4-րդ սերիաների ատոմեքենաները: Նոր էլեկտրամոբիլի համար կկառուցվի առանձնացված հոսքագիծ:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio