Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

BMW iNext էլեկտրական քրոսովերը փորձարկվեց անապատում:
28 Փետրվար 2020

Գերմանական BMW ընկերությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են աֆրիկյան Կալահարի անապատում՝ iNext էլեկտրական քրոսովերի փորձարկումների ժամանակ: Թեստավորման փուլում ոչ միայն ստուգվում են ավտոմեքենայի բոլոր համակարգերը, այլև հետազոտվում  է դրա վարքը ավազի և խճաքարի վրա շարժման ժամանակ:  



Սա լայնածավալ փորձարկումների ընդամենը մի մասն է: Բացի Կալահարիից մեքենայի փորձարկումները իրականացվում են Շվեդիայի սառցեպատ տարածքներում, ինչպես նաև հանրահայտ Նյուրբուրգռինգ մրցուղում: Աֆրիկյան մայրցամաքում էլեկտրական քրոսովերը կենթարկվի ջերմաստիճանների խիստ տատանումների, ինչպես նաև կհաղթահարի հազարավոր կիլոմետրեր ավազի և գրունտային ճանապարհների վրայով: Սա անհրաժետ է հովացման համակարգերը, ինչպես նաև սրահի հերմետիկությունը ստուգելու համար:



Սերիական iNext-ի մասին հայտնի է, որ այն արտաքին չափսերով համեմատելի է լինելու X5-ի հետ և մեկ ամբողջական լիցքավորումով ունակ կլինի հաղթահարել մինչև 600 կմ WLTP ցիկլում: Բացի այդ նոր էլեկտրական քրոսովերը կսարքավորվի երրորդ աստիճնի ինքնավար համակարգով, ինչպես դա արվում է Tesla-ի մոդելներում:  Ակնկալվում է, որ BMW iNext-ի սերիայան արտադրության սկիզբը կտրվի 2021 թվականին գերմանական Դինգոլֆինգ քաղաքում գտնվող գործարանում:



Հիշեցնենք, որ անցյալ տարի BMW-ն ցուցադրել էր, թե ինչպես են Մյունխենի գործարանի առանձնացված հոսքագծի վրա հավաքվում iNext-ի նախասերիական տարբերակները: Փորձնական խմբաքանակը բաղկացած էր 100 օրինակից:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio