ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volvo-ն թարմացրել է 90-րդ սերիայի մոդելները: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Փետրվար 2020
Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է S90 սեդանի և V90/V90 Cross Country ունիվերսալների նորացված տարբերակները: Մոդելները առանձնանում են էքստերիերի նոր լուծումներով, նոր Bowers & Wilkins աուդիոհամակարգով և առաջին անգամ կառաջարկվեն 48-վոլտանոց ստարտեր-գեներատորով սարքավորված հիբրիդային ագրեգատով:
90-րդ սերիայի սեդանն ու ունիվերսալը ստացել են առջևի նոր թափարգել, հակամառախուղային լուսարձկաներ և սփոյլեր: V90 և V90 Cross Country ունիվերսալները բացի այդ ստացել են հետևի լուսադիոդային լապտերներ, որոնք առանձնանում են նոր պատկերով և շրջադարձի դինամիկ ցուցիչներով: Շարքի բոլոր մեքենաների համար հասանելի են թափքի գույների լայն ընտրություն և նոր դիզայնով անվահեծեր: Bowers & Wilkins աուդիոհամակարգը համալրվել է նոր ուժեղացուցիչով, աղմուկի ավտոմատ ճնշման ֆունկցիայով և ջազ-ակումբի հնչողություն հիշեցնող ձայնային նոր ռեժիմ:
Նորույթներից մեկը՝ Advanced Air Cleaner համակարգը՝ մանր մասնիկների զտիչով, մինչ այդ առաջարկվում էր միայն չինական շուկայում Կենտրոնական բարձակին այժմ արտացոլվում է ոչ միայն ջերմաստիճանը, այլև սրահում օդի ախտոտվածության մակարդակը: Եթե այդ ցուցանիշը նորմայից ավել լինի, սրահը կարելի է օդափոխել ընդամենը մի քնաի րոպեում: Եվ վերջապես, S90 և V90/V90 Cross Country մոդելների նստատեղերի վերջին շարքում հայտնվել են USB-C երկու միակցում, իսկ կետրոնական բարձակի վրա՝ սարքերի անլար լիցքավորման մոդուլ: Սրահի լրամշակման համար առաջարկվում է բրդի հավելումով գործվածք և արհեստական կաշի:
Տեխնիկական առումով փոփոխությունները քիչ են: Հիմնական նորամուծությունը 48-վոլտանոց ստարտեր-գեներատորով հիբրիդային ագրեգատն ու արգելակման ժամանակ էներգիայի ռեկուպերացիայի համակարգն են: Ինչպես նշում են Վոլվոյի մասնագետները, նոր մոդիֆիկացիաները առնվազն 15 տոկոսով ավելի տնտեսող են մինչ այս վաճառվող տարբերակներից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: