ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Bentley-ն թողարկել է Continental GTС մոդելի հատուկ մոդիֆիկացիա:
20 Փետրվար 2020
Bentley Mulliner աթելիեն ներկայացրել է Continental GT Convertible կաբրիոլետի հատուկ տարբերակ, որը նախատեսված է «նրբաճաշակ հաճախորդների» համար: Mulliner Convertible լրամշակումը համատեղելի է մոդելի համար հասանելի երկու շարժիչներից յուրաքանչյուրի հետ և տարբերվում է հատուկ ձևավորմամբ և սարքավորումներով: Continental GT Mulliner Convertible-ի հանրային նորամուտը կկայանա Ժնևի ավտոսրահում:
Bentley Continental GT Mulliner Convertible-ը առանձնանում է ռադիատորի եզակի Double Diamond ճաղավանդակով, առջևի կողաթևերի վրա առկա օդափոխման բրեդնավորված ճեղքերով և 22-դյույմանոց տասշյուղանի անիվներով: Կաբրիոլետի սրահի դիզայներները ոգեշնչվել են Diamond-in-Diamond գաղափարախոսությամբ: Դեկորատիվ դարձակարերը իրականացված են միմյնաց լրացնող երկու գույներով, ինչն օգնում է ընդգծել ձևապատկերը:
Շեղանկյուն նախշը առկա է նստատեղերի, դռների երկրորդ շարքի հետնամասի և կենտրոնական բարձակի ծածկոցի վրա: Նման սրահի ստեղծումը պահանջում է 18 ամիս մանրակրկիտ աշխատանք, իսկ յուրաքանչյուր շեղանկյան համար կիրառված է 712 դարձակար: Այս ամենը լրացնում են շեմքերի լուսավորվող վերդիրները, յոթ տարբեր երանգներով ֆոնային լուսավորությունը, Breitling մակնիշի ժամացույցը՝ հղկված արծաթից պատրաստված թվատախտակով և վերջապես՝ 20-ալիքանի ուժեղացուցիչով Naim աուդիոհամակարգը:
Որպես ընտրություն գնորդին առաջարկվում է սրահի ձևավորման երեք տարբերակ: Բացի այդ յուրաքանչյուր ավտոմեքենան կստանա երկու բանալի՝ կաշեպատ պատյանով և հատուկ տուփով, որոնց գույնը համըկնում է սրահի ձևավորման թեմայի հետ:
Bentley Continental GT Mulliner Convertible-ը կարելի է պատվիրել ինչպես 4.0-լիտրանոց V8 շարժիչով (550 ձ.ուժ և 770 Նմ), այնպես էլ 6.0-լիտրանոց W12 ագրեգատով (635 ձ.ուժ և 900 Նմ): Երկու տարբերակներն էլ համակցվում են ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ և առաջարկվում են լիաքարշ համակարգով: Ամենահզոր շարժիչով կաբրիոլետը 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 3,7 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը 333 կմ/ժ է: Չորս լիտրանոց ագրեգատով մոդիֆիկացիան 100կմ/ժ արագությանը հասնում է ուղիղ չորս վայրկյանում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: