ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar Land Rover-ը կառուցել է ինքնավար շաթլ:
19 Փետրվար 2020
Բրիտանական Jaguar Land Rover (JLR) կոնցերնը ներկայացրել է ինքնավար Project Vector հենահարթակը: Այս շաթլը մաս կկազմի Destination Zero նախաձեռնության, որը ուղղված է «անվտանգ, առողջ և էկոլոգիական հասարակության ստեղծմանը»: Հենահարթակի իրական պայմաններում փորձարկումները կսկսվեն 2021 թվականին՝ անգլիական Քովենթրի քաղաքի փողոցներում:
Project Vector հենահարթակը սարքավորված է բոլոր այն լուծումներով, որոնք անհրաժեշտ են չորրորդ-հինգերորդ մակարդակի ինքնավարության համար: JLR-ի մշակած Destination Zero նախաձեռնությունը նկարագրվում է «զրո արտանետում, զրո միջադեպ և զրո խցանում» բառերով: Չորս մետր երկարությամբ շաթլը սարքավորված է էլեկտրական ուժային ագրեգատով, որի բոլոր բաղադրիչները տեղավորվել են սրահի հատակի տակ:
Ինքնավար Project Vector-ը նախագծված է Ավտոմոբիլային նորարարությունների ազգային կենտրոնում (National Automotive Innovation Centre, NAIC), որը տեղակայված է Քովենթրիի Ուորիք համալսարանի տարածքում: JLR և Tata Motors կոնցերնների հիմնած համալիրի կառուցումը պահանջել է 150 միլիոն ֆունթ սթերլինգ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: