ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացահայտվել են նոր Hyundai i20 մոդելի մանրամասները:
18 Փետրվար 2020
Համացանցում բացահայտվել են նոր Hyundai i20 մոդելի մանրամասները: Հեչբեքը դարձել է ավելի սպորտային և հիմնականում նախատեսված է եվրոպական շուկայի համար: Մոդելի դիզայնը հիմնված է «զգայական սպորտայնության» գաղափարախոսության վրա, որը արդեն իսկ մարմնավորվել է նոր Sonata մոդելում: Նոր սերնդի Hyundai i20-ի պաշտոնական նորամուտը կկայանա մարտին՝ Ժնևի ավտոսրահում:
Hyundai i20 հեչբեքը զգալիորեն փոփոխվել է՝ միևնույն ժամանակ պահպանելով իր նախորդի համամասնությունները: Առանձնահատկությունների թվում են սուր լուսարձկներն ու Z-աձև պատկերով հետևի լապտերները, պատուհանագոգի գծի թեքության մեծ անկյունը, բեռնախցիկի դռան ողջ երկայնքով ձգվող լուսադիոդային ժապավենը և կեղծ դիֆուզորը: Վառելիքի բաքի խուփը դարձել է քառակուսի և ներդաշնակում է լուսային տեխնիկայի լուծումների հետ:
Հեչբեքի սրահը դարձել է ավելի ժամանակակից: Նոր i20-ը կհամալրվի սարքավորումների՝ 10.25-դյույմանոց վիրտուալ վահանակով, որը կմիավորվի մուլտիմեդիա համակարգի հպումային էկրանի հետ, ինչպես դա ներկայացված է Sonata սեդանում: Բազային տարբերակների համար կառաջարկվի 8-դյույմանոց էկրան: Որպես օպցիա հասանելի կլինեն նաև սրահի լուսադիոդային ուրվագծային լուսավորումը, անլար լիցքավորման մոդուլը, ինչպես նաև պրեմիում-դասի Bose աուդիոհամակարգը՝ ութ բարձրախոսով:
Մոդելի եվրոպական մոդիֆիկացիաները կսարքավորվեն եռագլան մեկլիտրանոց բենզինային շարժիչներով՝ 100 կամ 120 ձ.ուժ հզորությամբ: Վերջին սերնդի i20-ի 120 ձ.ուժ հզորությամբ մոդիֆիկացիան համալվելու է նաև 48-վոլտանոց հիբրիդային ագրեգատով, իսկ ավելի թույլ տարբերակը կարելի է օպցիոնալ համալրել էլեկտրական ստարտեր-գեներատորով: Բոլոր շարժիչները համակցվում են վեցաստիճան iMT մեխանիկական փոխանցումատուփի հետ, որն ունակ է անջատել շարժիչի հետ կապը, երբ արագցման ոտնակը սեղմաված չէ: Հասանելի կլինի նաև յոթաստիճան երկկցորդանի ռոբոտացված փոխանցումատուփը: Որոշ շուկաներում մեքենան կառաջարկվի 84 ձ.ուժ հզորությամբ 1,2 լիտրանոց մթնոլորտային շարժիչով և 5-աստիճան մեխանիկական փոխանցումատուփով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: