Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Land Rover Defender-ի «կինոնորամուտը» (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Փետրվար 2020

Բրիտանական Land Rover ընկերությունը հրապարակել է նոր Defender մոդելի գովազդային հոլովակ, որի հիմքում ընկած են կադրեր՝ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմի նկարհանումներից: 


Ֆիլմի նկարահանումներում ներգրավված է տասը Land Rover Defender ավտոմեքենա, այդ թվում նաև 007 VIN-համարով ամենագնացը: Բոլոր մեքենաներն էլ արտադրվել են սլովակիայում գտնվող JLR-ի գործարանում: Ֆիլմում նկարահանվող մոդելները կառուցված են Defender 110 X մոդիֆիկացիայի հիման վրա, ներկված են  Santorini Black գույնով և ներկայացվել են հատուկ արտաճանապարհային անվադողերով  սարքավորված 20-դյույմանոց անիվներով:



Unstoppable («Անկասելին») անվանմամբ տեսահոլովակում Defender-ները կատարում են 30-մետրանոց թռիչք, արագ իջնում են բլուրից, հաղթահարում են ջրային խոչընդոտը և խորը ցեխով պատված տարածությունը: Վերջում, նույնիսկ կողաշրջվելուց հետո, Defender-ը նորից վերադառնում է նորմալ դիրքի և շարունակում ճանապարհը:



Հիշեցնենք, որ նոր Land Rover Defender 110-ը առանձնանում է 291 մմ լուսածերպով և կարող է հաղթահարել մինչև 900 միլիմետր խորությամբ ջրային խաչընդոտներ: Ուղեմուտքի, վայրէջքի և թեքանցման անկյունները պնևմատիկ կախոցի առավելագույն բացված դիրքում կազմում են համապատասխանաբար 38, 40 և 28 աստիճան:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio