ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-Benz G 63 Cigarette Edition` բացառիկ մոդիֆիկացիա:
14 Փետրվար 2020
Ամերիկյան նավաշինական Cigarette Racing ընկերությունը և Mercedes-AMG ստորաբաժանումը ցուցադրել են 18-մետրանոց շքեղ նավակը և G 63 Cigarette Edition մոդիֆիկացիայի ամենագնացը: Նավակն ու ամենագնացը պատրաստված են մեկ օրինակով և ձևավորված են միասնական ոճով թե արտաքինից, թե ինտերիերի առումով:
59 'Tirranna AMG Edition անվանումը ստացած գերթեթև նավակը սարքավորվում է թվով վեց հատ 4,6-լիտրանոց V8 տուրբոշարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը ունի 450 ձ.ուժ հզորություն: Ընդհանուր 2700 ձ.ուժ հզորությունը թույլ է տալիս նավակին զարգացնել մինչև 129 կմ/ժ արագություն: Ուղևորների հարմարավետության համար նախատեսված է հատուկ գիրոկայունացուցիչ, որը մոտ 80 տոկոսով նվազեցնում է կողաճոճքը և թույլ է տալիս պահպանել կայունությունը անհանգիստ ջիերի մեջ:
Մոտորանավակի առավելագույն տարողությունը 26 հոգի է: Ուղևորներին հասանելի են ամառային խոհանոցն ու տախտակամածին սարքավորված հատուկ սրճարանայաին տարածքը: Ակուստիկ հարմարավետությունը ապահավում է 5200 Վտ հզորությամբ և 29 բարձրախոսներով աուդիոհամակարգը: Ստորին հատվածում տեղադրված է մեծ երկտեղանի մահճակալ, առկա է լոգարան, բար, հյուրասենյակ: Մոտորանավակը առանձնանում է լուսավորման հատուկ համակարգով, որը ոգեշնչված է Mercedes-Benz-ի սրահի բազմակոնտուրային լուսավորությամբ:
Թյունինգային ստորաբաժանման մասին են հիշեցնում նաև նստատեղերի թիկնակների դարձակարերը, AMG լոգոտիպերը, յուրահատուկ օդատարները և նավակի ընդհանուր դիզայնը: Էքստերիերի նախագծմամբ զբաղվել է Գորդոն Վագները՝ Daimler-ի դիզայներական ստորաբաժանման ղեկավարը, իսկ տեխնիկական հագեցվածությունն ապահովել են Cigarette Racing-ի ինժեներները:
Mercedes-AMG G 63 Cigarette Edition ամենագնացը սովորական «լիցքավորված» G-Class մոդելներից առանձնանում է թափքի ոսկեգույն շեշտադրումերով, 22-դյույմանոց կոփած երկգույն եզակի անվասկավառակներով և գորշ-պողպատագույն դեկորատիվ տարրերով: Ինտերիերը իրականացված է նույն գունային գամմայում, ինչև և նավակի սրահը: Ընդհանրությունը ընդգծվում է նաև նույնաոճ դեկորատիվ տարրերի առկայությամբ: Տեխննիկական տեսանկյունից մեքենան նույնն է մնացել: Mercedes-AMG G 63-ի կապոտի տակ տեղադրված է 585 ձ.ուժ հզորությամբ 4,0-լիտրանոց V8 Biturbo շարժիչը, փոփոխություններ չկան նաև ընթացային մասի կառուցվածքում:
Mercedes-AMG և Cigarette Racing Team ընկերությունները վաղուց են համագործակցում, և ներկայիս մոդելը դրանց համատեղ 12-րդ նախագիծն է: Նոր նախագիծը ներկայացվում է ամեն տարի փետրավրի կեսին՝ Մայամիում անցկացվող նավերի ավանդական ցուցահանդեսի նախօրեին: 59 'Tirranna AMG Edition և Mercedes-AMG G 63 Cigarette Edition զույգի արժեքը դեռևս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դրանք հնարավոր կլինի ձեռք բերել միայն փետրվարի 17-ին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: