Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan-ը ներկայացրել է Qashqai և Pathfinder մոդելների հատուկ սերիաներ:
13 Փետրվար 2020

Ճապոնական Nissan ընկերությունը պատրաստել է Qashqai и Pathfinder ամենագնացների սպորտային մադիֆիկացիաներ: «Տաքացված» Qashqai-ը ստացել է N-Sport անվանումը, իսկ Pathfinder-ի հատուկ տարբերակը կոչվում է  N-Trek: Երկու մոդելներն էլ առանձնանում են ձևավորմամբ, օրիգինալ անվասկավառակներով և անսովոր գունային լուծումներով:  



Nissan Qashqai N-Sport-ը կարելի է ճանաչել հիմնական գույնով ներկված թափարգելներից և շեմքերից, արծաթագույն հայելիներից, ինչպես նաև հետևի թափարգելի մեջ ներկառուցված արտացոլիչներից: Բացի այդ քրոսովերը ստացել է 19-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներ և ինտերիերի սև լրամշակում: 

Nissan Qashqai N-Sport ինտերիեր

Nissan Pathfinder N-Trek-ը նախատեսված է երկար ճանապարհորդությունների համար: Ամենագնացի վրա տեղադրել են 18-դյույմանոց անիվներ՝ 255-միլիմետրանոց պրոֆիլով, ինչը թույլ է տվել բարելավել ընթացքի սահունությունը և մեծացնել լուսածերպը 20 միլիմետրով: Հատուկ մոդիֆիկացիան ընդգծում են պլաստիկ տարրերի անտրացիտային մասերը, սևացրած ռեյլինգները, հատուկ նշանները, բռնակները, հայելիներն ու ռադիատորի ճաղավանդակը:

Nissan Pathfinder N-Trek ինտերիեր

Տեխնիկապես երկու մոդելներն էլ մնացել են նույնը: Qashqai N-Sport-ը սարքավորվում է 144 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց բենզինային շարժիչով, իսկ  Pathfinder N-Trek-ը՝ 275 ձ.ուժ հզորությամբ 3,5-լիտրանոց V6 ագրեգատով, ընդ որում վերջինս կարելի է պատվիրել ինչպես առջևի քարշակմամբ, այնպես էլ լիաքարշ համալրմամբ: Նոր մոդիֆիկացիանրը դեռևս հասանելի են միայն ավստրալական շուկայում:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio