ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nikola ընկերությունը ներկայացրել է էլեկտրա-ջրածնային մոդել
11 Փետրվար 2020
Էլեկտրական քարշակներ արտադրող Nikola Motors ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Badger պիքապը, որտեղ էլեկտրականության աղբյուր են ծառայում քարշային կոտակիչ ու ջրածնային մարտկոցները: Նորույթը սարքավորվում է չորս անկախ շարժիչնոերով և կարող է մեկ լիցքավորումով հաղթահարել 966 կիլոմետր:
Դեռևս ռենդերային պատկեներով ցուցադրված Nikola Badger-ի պաշտոնական նորամուտը տեղի կունենա սեպտեմբերին՝ Nikola World 2020 միջոցառման շրջանակներոմ: Պիքապի հիմնական առանձնահատկությունը հիբրիդային ուժային ագրեգատն է, որը բաղկացած է միմյանցից անկախ չորս էլեկտրական շարժիչներից, 160 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային կուտակիչից, 120 կՎտ հզորությամբ վառելիքային մարտկոցից և 8 կգ տարողությամբ ջրածնային բալոնից: Համակարգը կարող է աշխատել թե կոմբինացված, թե զուտ էլեկտրական ռեժիմներում:
Ուժային համակարգի պիկային հզորությունը կազմում է 919 ձ.ուժ, իսկ մշտականը՝ 461 ձ.ուժ: Մեքենան ունակ է զարգացնել 1389 Նմ ոլորող մոմենտ: Տեղից մինչև 97 կմ/ժ արագությունը Nikola Badger-ը զարգացնում է 2,9 վայրկյանում: Միայն էլեկտրական ռեժիմում այն ունակ է հաղթահարել 483 կմ, իսկ ջրածնի պաշարի օգնությամբ՝ 966 կմ: Ուժային էլեկտրոնիկան թույլ է տալիս մի քանի անգամ անընդմեջ արագանալ մինչև 161 կմ/ժ՝ առանց հզորության նկատելի կորստի:
Պիքապը նախատեսված է հինգ ուղևորի համար: Դրա երկարությունը 5900 միլիմետր է: Հաղորդվում է, որ առանց արդյունավետության կորստի դրա ուժային ագրեգատը կարող է աշխատել մինչև -20 ջերմաստիճանի պայմաններում ըստ Ցելսիուսի: Չբեռնավորված Badger-ը կարող է հաղթահարել մինչև 50 աստիճան անկյուն ունեցող թեքություններ, իսկ ավելի քան 3600 կգ կցորդով՝ 30 աստիճան թեքություններ: Բացի այդ մեքենան սարքավորված է 15 կՎտ հզորությամբ վարդակով, որից կարելի է սնուցել էլեկտրական սարքավորումներ, գործիքներ, կոմպրեսորներ և արտաքին լուսավորման սարքեր: Այսպիսի գեներատորային ռեժիմում Badger-ը կարող է աշխատել մինչև 12 ժամ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: