Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Lamborghini Urus-ի հզորացված մոդիֆիկացիան:
10 Փետրվար 2020

Ամերիկյան 1016 Industries թյունինգային աթելիեն ներկայացրել է Lamborghini Urus ամենագնացի հատուկ մոդիֆիկացիա՝ լայնաֆյուզելաժ թափքով և ուժեղացված շարժիչով: Լրամշակումից հետո Lamborghini-ի սեփականատերը կարող է հատուկ հավելվածի միջոցով հեռավար կարգով միացնել կամ անջատել շարժիչը, ինչպես նաև հետևել ավտոմեքենայի շարժման մանրամասներին: 



Աթելիեյի ինժեներները կարողացել են մեծացնել շարժիչի արտադրողականությունը գրեթե 30 տոկոսով: Այս պահին 1016 Industries-ի մասնագետները առաջարկում են չիփ-թյունինգի երկու տարբերակ: Առաջինը 4,0-լիտրանոց բիտուրբոշարժիչի հզորությունը 650 ձ.ուժից հասցնում է մինչև 791 ձ.ուժ, իսկ երկրորդը՝ 650 ձ.ուժից մինչև 852 ձ.ուժ: Ընդ որում այս ամենի ընթացքում չի կատարվում տուրբմղիչի կամ ներթող և արտաթող համակարգերի փոխարինում: Ավելին՝ անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ վերադառնալ գործարանային կարգավորումներին:  



Արտաքինից 1016 Industries-ի առաջարկած Urus-ը տարբերվում է նաև ածխածնային կամ ապակյա մանրաթելից պատրաստված ագրեսիվ լրացումներով: Թյունինգ-փաթեթը ներառում է 100 միլիմետրով ավելի լայն հետևի և 87 միլիմետրով ավելի լայն առջևի կողաթևեր, առջևի նոր սփլիթեր, կարբոնից պատրաստված կողային  վերդիրներ, նոր դիֆուզոր, հակաթև և տանիքի սփոյլեր: 



Լրամշակված Urus-ի դինամիկ բնութագրերի և արժեքի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: Սակայն հայտնի է, որ 1016 industries-ի ինժեներները վաղուց համագործակցում են աերոտիեզերական ճյուղերի մասնագետների հետ, այնպես որ մինչև ավտոմեքենայի վրա տեղադրելը բոլոր տարրերը փորձակվում են հաշվողական հիդրոդինամիկայի միջոցներով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio