Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր ամենագնաց Ford-ի բրազիլական մասնաճյուղից:
09 Փետրվար 2020

Ford-ին պատկանող բրազիլական Troller ընկերությունը, ներկայացրել է հարավամերիկյան շուկայի համար նախատեսված TX4 կոմպակտ ամենագնացը: Այն տրամաբանորեն զարգացնում է 2001 թվականից թողարկվող  T4 մոդելի գաղափարախոսությունը: Իր նախորդից TX4-ը տարբերվում է 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով և հատուկ արտաճանապարհային սարքավորումների առկայությամբ:



Troller T4 շարքի ամենագնացների հիմքում ընկած է Ford Ranger պիքապի կարճեցված տարբերակը: Կապոտի տակ տեղ է գտել  3.2 լիտր ծավալով 5-գլանանոց Duratorq տուրբոդիզելային շարժիչը, որը զարգացնում է 200 ձ.ուժ հզորություն և 470 Նմ ոլորող մոմենտ: TX4-ի վրա տեղարդված է նաև Ford-ի ֆիրմային 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը:



Troller TX4-ը ստացել է արտաճանապարհային սարքավորումների հագեցած փաթեթ: Առջևում և հետնամասում տեղադրված են կոշտ կամրջակներ, առկա է էլեկտրոնային կառավարմամբ բաշխիչ տուփ, հետևի դիֆերենցիալի բլոկավորման հնարավորություն, ընդ որում վարման տարբեր ռեժիմները, այդ թվում՝ 4x4 High և 4x4 Low տարբերակները կարելի է  ընտրել մինչև 120 կմ/ժ արագությամբ ընթանալիս: Բացի նշվածից TX4 մոդիֆիկացիան համալրվում է ուժային թափարգելներով, շնորկելով, 245/70 R17 չափսի Pirelli «ցեխային» անվադողերով, ուժեղացված ոտնահենակներով և լուսավորման լրացուցիչ սարքավորումներով: Նոր ամենագնացի հիմնական առանձնահատկությունը թափքի կոմբինացված ներկվածքն է՝ կապտականաչավուն, կապտադարչնագույն կամ կապտամոխրագույն:



Սրահում հարմարավետության օպցիաներից հիշատակման են արժանի  երկգոտի կլիմատ-կոնտրոլը, 6,75-դյույմանոց դիսփլեյով մուլտիմեդիա համակարգը, Apple CarPlay և Android Auto համակարգերը և հայելիների էլեկտրակառավարման ֆունկցիան: Նստատեղերը լրամշակված են կաշվի դիմացկուն փոխարինիչով: Ամբողջ սրահն ու օդափոխիչ դեֆլեկտորները առնաձնանում են նարնջագույն շեշտադրումներով: 



Troller TX4-ն արդեն իսկ առաջարկվում է հարավամերիկյան վաճառակետերում: Մինչև ընթացիկ տարվա ավարտը Ford-ը նախատեսում է թողարկել Bronco «գլոբալ» շրջանակային ամենագնացը՝ նման սպառողական բնութագրերով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio