ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jeep Gladiator-ը պատրաստ է անապատներ հաղթահարելու:
07 Փետրվար 2020
Չիկագոյի ավտոցուցահնդեսի շրջանակներում ներկայացվեց Jeep Gladiator Mojave մոդելը՝ պիքապի հատուկ տարբերակ, որը ստեղծված է ծանր պայմաններում շահագործվելու, օրինակ, անապատներ հաղթահարելու համար: Ավտոմեքենայի կախոցը զգալիորեն կատարելագործվել է, ավելացվել է վարման հատուկ արտաճանապարհային ռեժիմ, իսկ ճանապարհային լուսածերպը հասցվել է 300 միլիմետրի:
Jeep Gladiator պիքապի Mojave մոդիֆիկացիան համալրվում է Fox մեղմիչներով, 33-դյույմանոց արտաճանապարհային Falken Wildpeak անվադողերով, որոնք հագցվում են 17-դյույմանոց սկավառակների վրա: Հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև հակացեխային փաթեթ: Բացի այդ առաջարկվում է Off-Road Plus ընթացային ռեժիմը, որը թույլ է տալիս բլոկավորել հետևի դիֆերենցիալը բարձր արագությամբ ընթանալիս և առանձնանում է ղեկային կառավարման հատուկ կարգավորումներով: Բացի վերը նշվածից, պիքապը ստացել է հատակի լրացուցիչ պաշտպանություն և կապոտի օդակլանիչներ:
Gladiator Mojave-ը սարքավորվում է նույն շարժիչով, ինչը և ստանդարտ մոդելը՝ 6-գլանանի 3,6-լիտրանոց բենզինային ագրեգատը զարգացնում է 285 ձ.ուժ հզորություն և 353 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: