Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Toyota-ի երեք մոդել կստանան «գիշերային» մոդիֆիկացիա:
06 Փետրվար 2020

Ճապոնական Toyota ընկերությունը Չիկագոյի ավտոցուցահանդեսի շրջանակերում ներկայացրել է հյուսիսաերիկյան շուկայի համար նախատեսված երեք նորույթ՝ Tacoma, Tundra և Sequoia ամենագնացների Nightshade Edition (բառացի՝ «գիշերային ստվեր») մոդիֆիկացիաները: Այս լուծումը տարբերվում է թափքի սև կամ գորշ ներկվածքով և մգեցված քրոմի առատ կիրառմամբ: 



Նշված ոճային փաթեթը մինչ այս պահը հասանելի էր միայն Corolla, Camry, 4Runner և Sienna մոդելների համար: Ի տարբերություն նշվածների, որոնց համար Nightshade Edition ոճավորումը հասանելի է SE համալրման մեքենաների հետ, Tacoma-ն, Tundra-ն և Sequoia-ն «գիշերային տեսքով» հասանելի կլինեն միայն ամենաբարձր համալրմամբ: 



Փաթեթը ներառում է սև կաշեպատ նստատեղեր, ռադիատորի մգեցված ճաղավանդակ, դռների սև բռնակներ և արտաքին հայելիների մգեցված վերդիրներ: Tacoma Nightshade Edition-ը առաջարկվում է 18-դյույմանոց Dark Smoke անվասկավառակներով, Tundra-ն արտաքինից կտարբերվի սև անվահեծերով և արտանետման խողովակի սև վերդիրով, իսկ Sequoia-ն՝ սև տարբերանշաններ և մուգ քրոմով լրամշակված մոլդինգներ: Բոլոր երեք մոդելները հասանելի կլինեն նշված գույներից որևէ մեկով՝ Midnight Black Metallic կամ Magnetic Grey Metallic:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio