Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ցուցադրել է Sonet անվանմամբ նոր քրոսովերը:
05 Փետրվար 2020

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում ընթացող ավտոսրահում տեղի ունեցավ Kia Sonet քրոսովերի համաշխարհային նորամուտը: Կոմպակտ ամենագնացը ներկայացվեց որպես կոնցեպտ, որը հետագայում կառաջարկվի գլոբալ շուկաներուն: Իսկ տեղական շուկայում դրա վաճառքը կմեկնարկի արդդեն 2020 թվականի երկրորդ կեսին:  



Sonet քրոսովերի հիմնական գնորդները, հավանաբար, կլինեն «աշխարհի հետ ակտիվ շփվող» ակտիվ երիտասարդները, որոնք վարում են ակտիվ կյանք և հետաքրքրվում են նոր տեխնոլոգիաներով: Դրանց հաստատ կգրավի նաև քրոսովերի վառ արտաքինը՝ «վագքրի քիթ» կոչվող ֆիրմային ճաղավանդակը, ընթացքի կրակների «կեռիկները» և լուսադիոդային ժապավենով միացրած հետևի լուսարձակները: 



Ամբողջովին մգեցված ապակիների հետևում թաքցված սրահում տեղադրված է 10,25-դյույմանոց էկրանով և UVO Connect կոմունիկացիոն հենահարթակով մեդիահամալիր, ինչպես նաև առկա է պրեմիում-կարգի Bose աուդոհամակարգ: Արտադրողը նշում է, որ մեքենան աչքի է ընկնում այս դասում ամենամեծ սրահով և հագեցած է կոմպակտ ամենագնացների համար դեռևս չառաջարկվող սարքավորումներով: 



Sonet-ի ամենամոտ «բարեկամը» Hyundai Venue մոդելն է, որի հետ քրոսովերի ապրանքային մոդիֆիկացիան կկիսի շարժիչների գամման: Ներկայումս Venue-ն առաջարկվում է երեք տարբեր ագրեգատներով՝ 1,2-լիտրանոց մթնոլորտային շարժիչ (83 ձ.ուժ), 1,4-լիտրնոց դիզել (90 ձ.ուժ) և 1,0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ (120 ձ.ուժ):Այս պահին հայտնի է, որ Sonet-ը սարքավորվելու է մեխանիկական iMT փոխանցումատուփով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio