ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
General Motors-ը ներկայացրել է Origin ինքնավար շաթլը:
24 Հունվար 2020
General Motors կոնցերնին պատկանող Cruise ընկերությունը ներկայացրել է Origin անվանումը ստացած ինքնավար շաթլը: Դրա միջոցով արտադրողը փորձում է վերաիմաստավորել ուղևորափոխադրումների ժամանակակից համակարգը, որը պետք է դառնա ավտոնոմ, էլեկտրական և ներդաշնակ լինի համօգտագործման սկզբունքներով աշխատող տնտեսության պահանջներին:
Cruise Origin-ը կառուցված է General Motors-ի մշակած լիովին նոր էլեկտրական հենահարթակի վրա: Դրա «տեսողության» հիմքում ընկած է ցուցիչների և տեսախցիկների հավաքածուն, որը թույլ է տալիս հետևել միանգամից մի քանի մարդու և այլ օբյեկտների տեղաշարժին՝ աշխատելով նաև լիակատար մթության մեջ, կամ անձրևի ու ձյան պայմաններում: Ինքնավար այս մոդելի ծրագրային ապահովման թարմացումները իրականացավում են հեռվար կարգով, ինչի շնորհիվ զգալիորեն նվազում են տրասնպորտային ընկերությունների ծախսերը: Մեքենայի ծառայության ժամկետը ըստ վազքի սահմանված է 1,5 միլիոն կիլոմետր:
Ենթադրվում է, որ ապագայում Origin-ը կդառնա Cruise ընկերության մշակած սեփական տրանսպորտային համակարգի բաղկացուցիչ մաս: Ըստ մասնագետների հաշվարկի, դրանց կոմերցիոն շահագործումը սկսելուց հետո սեփական ավտոմեքենայով տեղաշարժվող կամ քարշերինգի ծառայությունից օգտվող միջին ընտանիքը կկարողանա խնայել տարեկան մինչև 5000 ԱՄՆ դոլար: Սակայն, ինչպես այլ նման դեպքերում, ինքանավար տրասնպորտային համակարգի գործարկման վերաբերյալ ոչ-մի տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: