Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Neuron VEGA էլեկտրական քրոսովերը:
23 Հունվար 2020

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գրանցված Neuron EV ստարտափը ներկայացրել է  Volkswagen Touareg-ի հետ համեմատելի էլեկտրական քրոսովեր: Այն կառուցված է ընկերության՝ սեփական ուժերով մշակած ու մասշտաբայնացվող հենահարթակի վրա և ներկայացվում է որպես «մարդատարի հարմարավետությունն ու պիքապի ամրությունը համադրող եզակի ավտոմեքենա»:



Neuron EV-ն ռեկորդակիր է մոտ ժամանակներում թողարկման պատրաստվող մոդելների թվով: 2019 թվականի նոյեմբերին China International Import Expo ցուցահանդեսի շրջանակներում ընկերությունը ներկայացրել էր մոդուլային թափքով T/ONE էլեկտրական ամենագնացը և TORQ բեռնատարը: Առաջինը նկարագրվում է, որպես «ավտոմեքենա ամեն ինչի համար»: Փոխարինվող արտաքին վահանակների շնորհիվ էլեկտարմոբիլը կարելի է խցիկով շասսիից վերածել պիքապի, բեռնատար ֆուրգոնի կամ 5-6 նստատեղով ընտանեկան փոխադրամիջոցի: 



VEGA (Versatile Electric Grand Automobile) անվանումը ստացած նոր քրոսովերը կառուցված է նույն սքեյթբորդային հենահարթակի հիման վրա, ինչը և T/ONE-ը Չնայած այն հանգամանքին, որ մեքենան ներկայացվել է ռենդերային պատկերների տեսքով և տեխնիկական տվյալներ դեռևս չեն բարձրաձայնվում, բացառված չէ, որ ուժային ագրեգատը ևս կլինի նույնը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio