ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
BYD ընկերությունը ներկայացրել է նոր էլեկտրական մոդել:
21 Հունվար 2020
Հայտնի չինական BYD ընկերությունը հայտարարել է, որ շուտով շուկա կհանի նոր շքեղ բիզնես-սեդան՝ Han անվանումով, և տարածել է առաջին լուսանկարները: Մոդելը սպառողներին հասանելի կլինի ինչպես հիբրիդային, այնպես էլ ամբողջությամբ էլեկտրական մոդիֆիկացիաներով, իսկ լայն հանրությանը պաշտոնապես կցուցադրվի ապրիլին Պեկինում:
BYD-ն դեռևս չի մանրամասնում մոդելի բոլոր տեխնիկական տվյալները՝ հաղորդելով միայն, որ այն աչքի է ընկնում աերոդինամիկ դիմադրության գերգրավիչ ցուցանիշով՝ Сх = 0,233: Համեմատության համար նշենք, որ Tesla Model S-ի ցուցանիշը Cx = 0,24 է, իսկ նոր Mercedes-Benz A-Class-ինը՝ Сх = 0,22: Հայտնի է նաև, որ էլեկտրական սեդանները սարքավորվելու են առաջադեմ լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցներով, որոնց տարողունակության մասին կհաղորդվի լրացուցիչ:
Չինացի լրագորղները, օգտտվելով երկրի կառավարության կայքից, հայտնում են, որ արտոնագրային փաստաթղթերում նշված են սեդանի երկարությունը՝ 4980 մմ, լայնությունը՝ 1910 մմ, բարձրությունը՝ 1495 մմ, իսկ անվային բազան սահմանված է 2920 միլիմետր: Այսինքն արտաքին չափսերով BYD Han-ը համեմատելի է Tesla Model S-ի հետ (երկարությունը 4978 մմ) և գերազանցում է նոր Hyundai Sonata-ն (4900 մմ):
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: